Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 20, 1986[1] (38 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Խաբարովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան և կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Խիմկի | |||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 2 | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 15 հունիսի, 2019: |
Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Դիմիդկո (ռուս.՝ Александр Александрович Димидко, հունվարի 20, 1986[1], Խաբարովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Խիմկի» ակումբի պաշտպան և կիսապաշտպան։
Ալեքսանդր Դիմիդկոն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «ՍԿԱ-Էներգիա» ակումբում։ Խաբարովսկի թիմում նա հանդես է եկել 2003-2007 թվականներին։ Այդ ընթացքում կիսապաշտպանն առաջին դիվիզիոնում անցկացրել է 132 խաղ, որոնցում աչքի է 17 գոլով։
2007 թվականի ամռանը Ալեքսանդրը տեղափոխվել է Մոսկվայի՝ Պրեմիեր լիգայում հանդես եկող «Դինամո» ակումբ։ Դիմիդկոյի նորամուտը «Դինամոյի» կազմում կայացել է 2007 թվականի հուլիսի 14-ին Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի՝ ԲԿՄԱ ակումբի դեմ խաղում։ Ընդհանուր առմամբ նորամուտային մրցաշրջանում ֆուտբոլիստը Մոսկվայի թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել չորս անգամ, այդ թվում՝ երեք անգամ Պրեմիեր լիգայի խաղերում և մեկ անգամ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։ 2008 թվականին ֆուտբոլիստը մասնակցել է երկրի առաջնության 12 խաղի և խփել 2 գնդակ՝ աչքի ընկնելով «Սպարտակ-Նալչիկ» և «Լուչ Էներգիա» ակումբների դեմ խաղերում։ 2009 մրցաշրջանում Դիմիդկոն «Դինամոյի» կազմում անցկացրել է 14 խաղ Պրեմիեր լիգայում և նախորդ մրցաշրջանի պես աչքի ընկել երկու գոլով («Խիմկի» և «Կռիլյա Սովետով» ակումբների դեմ խաղերում)։
2010 թվականի մրցաշրջանի սկզբին վարձավճարով վերադարձել է «ՍԿԱ-Էներգիա» ակումբ[2]։ «Բանակայինների» կազմում Դիմիդկոն հանդես է եկել մինչև օգոստոս՝ այդ ընթացքում անցկացնելով 20 հանդիպում և հեղինակելով երեք գոլ։
2010 թվականի օգոստոսին պայմանագիր է կնքել Բրյանսկի «Դինամոյի» հետ[3]։ Բրյանսկի թիմում Դիմիդկոն հանդես է եկել ընդհանուր առմամբ երկու տարի։ ՖԱԼ 2011/12 առաջնության երրորդ մասից առաջ նշանակվել է թիմի ավագ[4]։
2012 թվականի հուլիսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Տոմ» ակումբ՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր[5]։ Խաղացողի նորամուտը նոր ակումբում կայացել է հուլիսի 9-ին «Ռոտոր» ակումբի դեմ խաղում։ Հուլիսի 17-ին Տոմսկի թիմի կազմում անցկացրած երկրորդ խաղում Ալեքսանդրը կարողացել է ձևակերպել դուբլ՝ երկու անգամ գրավելով «Պետրոտրեստ» ակումբի դարպասը։ Ընդհանուր առմամբ «Տոմ» ակումբի կազմում անցկացրած մրցաշրջանում Ալեքսանդրը 30 խաղում խփել է 10 գնդակ, ինչով օգնել է թիմին վերադառնալ Պրեմիեր լիգա։
2013 թվականի հունիսի 10-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Մորդովիա» ակումբ՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[6]։ «Մորդովիայի» կազմում դարձել է ՖԱԼ առաջնության 2013/14 մրցաշրջանի հաղթող, սակայն 2014 թվականի ամռանը թիմի կողմից ներկայացվել է տրանսֆերի[7]։ Շուտով ֆուտբոլիստը խզել է Սարանսկի թիմի հետ կնքած պայմանագիրը և ազատ գործակալի կարգավիճակով վերադարձել «Տոմ»[8], որի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր։ Սեպտեմբերի 7-ին խփել է առաջին գոլը Տոմսկ վերադառնալուց հետո՝ գրավելով «Տոսնո» ակումբի դարպասը։
2015 թվականի հունիսի 22-ին Դիմիդկոն պայմանագիր է կնքել Տուլայի «Արսենալ» ակումբի հետ[9]։ Օգոստոսի 3-ին նշել է իր նորամուտը Տուլայի ակումբում՝ մասնակցելով «Տոմ» ակումբի դեմ արտագնա խաղին (3:1)։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
ՍԿԱ-Էներգիա | 2004 | 40 | 3 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 42 | 4 |
2005 | 40 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 6 | |
2006 | 37 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 7 | |
2007 | 15 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 1 | |
2010 | 20 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 3 | |
Ընդհանուր | 152 | 20 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 154 | 21 | |
Դինամո (Մոսկվա) | 2007 | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
2008 | 12 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 2 | |
2009 | 14 | 2 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 17 | 2 | |
Ընդհանուր | 29 | 4 | 4 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 34 | 4 | |
Դինամո (Բրյանսկ) | 2010 | 12 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 3 |
2011/12 | 44 | 4 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 46 | 5 | |
Ընդհանուր | 56 | 7 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 58 | 8 | |
Մորդովիա | 2013/14 | 31 | 2 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 3 |
Ընդհանուր | 31 | 2 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 3 | |
Տոմ | 2012/13 | 30 | 10 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 10 |
2014/15 | 22 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 23 | 2 | |
Ընդհանուր | 52 | 12 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 54 | 12 | |
Արսենալ | 2015/16 | 15 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 0 |
Ընդհանուր | 15 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 0 | |
ՍԿԱ-Էներգիա | 2015/16 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 |
2016/17 | 27 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 29 | 1 | |
2017/18 | 18 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 1 | |
Ընդհանուր | 51 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 53 | 2 | |
Ընդհանուր կարիերայում | 386 | 46 | 14 | 4 | 1 | 0 | 3 | 0 | 403 | 50 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դիմիդկո» հոդվածին։ |
|