Քաղաքացիությունը | Մոլդովա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 28, 1989[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաշ | 73 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ալեքսանդր Յուրևիչ Պաշչենկո (ռումիներեն՝ Alexandru Paşcenco, մայիսի 28, 1989[1][2], Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի ֆուտբոլիստ, Մոլդովայի ազգային հավաքականի և «Դինամո-Ավտո» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան[3]։
Պաշենկոն Տիրասպոլի «Շերիֆ» ֆուտբոլային ակումբի սան է։ Խաղացել է նաև մոլդովական այլ ակումբներում՝ «Դինամո» Բենդեր, «Տիլիգուլ-Տիրաս», «Տիրասպոլ»։ 2010 թվականի ամռանը կիսապաշտպանը տեղափոխվել է «Ռապիդ» ֆուտբոլային ակումբ, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան[4]։ 2012 թվականին վերադարձել է իր հարազատ ակումբ, որի գույները պաշտպանել է մինչև 2014 թվականը[5]։
2014 թվականի սկզբին փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Տիրասպոլի «Շերիֆի» հետ և տեղափոխվել Երևանի «Արարատ», որի հետ պայմանագիր է կնքել մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը[6]։ Երևանյան ակումբ տեղափոխվելուց առաջ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցել ղազախական «Կայսարում»[7]։ Հունիսին պայմանագիր է կնքել Քիշնևի «Զիմբրու» ակումբի հետ[8], որի հետ նա նվաճել է Մոլդովայի Սուպերգավաթը։ 2014 թվականի դեկտեմբերին հեռացել է Քիշնևի ակումբից, իսկ 2015 թվականի հունվարին տեղափոխվել է իրանական «Նաֆթ ՄԻՍ» թիմ[9]։ Նույն թվականի ամռանը հեռացել է իրանական ակումբից[10], իսկ հուլսիին հայտնի է դարձել, որ Ալեքսանդրը մեկ տարվա պայմանագիր է կնքել մոլդովական «Ակադեմիա ՈՒՏՄ» ակումբի հետ[11]։ 2016 թվականի մարտին միացել է «Դինամո-Ավտո» ֆուտբոլային ակումբին[12], իսկ ամռանը վերադարձել է բուլղարական ակումբ «Վերեա»[13]։
2017 թվականին տեղափոխվել է քիշնևական «Դաչիա» ակումբ[14], որտեղ նվաճել է առաջնության արծաթե մեդալներ[15]։ 2018 թվականին տեղափոխվել է ղազախական «Կիզիլ-Ժար» ակումբ[16]։ Սակայն մարտին հայտնի է դարձել, որ նա համալրել է «Դինամո-Ավտո»-ի շարքերը[17]։
Իր կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը խաղացել է Մոլդովայի երիտասարդական U-17 (թիմի ավագ), U-19 և U-21 հավաքականներում[18]։ 2012 թվականից մինչ օրս Ալեքսանդր Պաշչենկոն հանդես է գալիս Մոլդովայի ազգային հավաքականում։ Այս պահի դրությամբ նա անցկացրել է 9 խաղ։
Ավագ եղբայր Սերգեյը նույնպես ֆուտբոլիստ է, խաղում է դարպասապահի դիրքում։
Մոլդովա Շերիֆ՝
Մոլդովա Զիմբրու՝
|