Ալեքսանդր Պետրակով ուկրաիներեն՝ Олекса́ндр Васи́льович Петрако́в | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ուկրաինա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 6, 1957 (66 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեքսանդր Վասիլևիչ Պետրակով (ուկրաիներեն՝ Олекса́ндр Васи́льович Петрако́в, օգոստոսի 6, 1957, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ և մարզիչ (ունի ՈՒԵՖԱ-ի «ՊՐՈ» կարգի դիպլոմ[1]), Ուկրաինայի վաստակավոր մարզիչ, Ուկրաինայի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մանկապատանեկան ֆուտբոլի ուկրաինացի առաջատար մասնագետներից մեկը։ Որպես մարզիչ 2019 թվականին դարձել է մինչև 20 տարեկան հավաքականների երիտասարդների աշխարհի չեմպիոն, որն Ուկրաինայի ազգային ֆուտբոլի պատմության ամենամեծ ձեռքբերումն է։ 2021 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը եղել է Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ 2023 թվականի հունվարի 14-ից Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է։
Կիևի «Դինամոյի» սան է։ Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում նա որպես պաշտպան հանդես է եկել ցածր լիգաների մի շարք ակումբներում, մասնավորապես՝ «Լոկոմոտիվում» (Վիննիցա), ԲՄԱ-ում (Կիև), «Դնեպրում» (Չերկասի), «Ավանգարդում» (Ռովնո) և «Կոլոսում» (Նիկոպոլ), որտեղ ֆուտբոլիստի 8-ամյա կարիերայի ընթացքում անցկացրել է ավելի քան 250 պաշտոնական հանդիպում (ԽՍՀՄ առաջին խումբ՝ 46 խաղ, երկրորդ խումբ՝ 213, և ԽՍՀՄ գավաթ՝ 4 պաշտոնական հանդիպում)։
Պրոֆեսիոնալ մարզչական կարիերան Պետրակովը սկսել է Զապորոժիեի «Տորպեդոյում», որտեղ 1993-1994 թվականներին եղել է մարզչական շտաբի կազմում, իսկ ավելի ուշ աշխատել է նույն պաշտոնում Կիևի ԲԿՄԱ-2-ում։ Իսկ 1998 թվականին նա գլխավորել է Կիևի բանակային երկրորդ թիմը, որն այն ժամանակ հանդես է եկել Ուկրաինայի առաջնության առաջին խմբում։ Այնուհետև նա մարզել է Ուկրաինայի երկրորդ վարկանիշային դիվիզիոնի մասնակիցներին՝ Սումիի «Սպարտակը» և «Վիննիցա» ՖԱ-ն։ Ալեքսանդր Պետրակովի հետագա կարիերան կապվել է մանկապատանեկան ֆուտբոլի հետ. սկզբում նա որպես մարզիչ աշխատել է Կիևի «Դինամոյի» մանկապատանեկան մարզադպրոցում, այնուհետև Կիևի Ֆիզիկական կուլտուրայի հանրապետական բարձրագույն ուսումնարանում (ՖԿՀԲՈՒ, այժմ՝ Իվան Պոդդուբնու անվան օլիմպիական պրոֆեսիոնալ քոլեջ)։ 2010 թվականից նա աշխատել է որպես Ուկրաինայի տարբեր պատանեկան հավաքականների գլխավոր մարզիչ, որտեղ տարբեր տարիների ուկրաինական ֆուտբոլը հասցրել է միջազգային զգալի հաջողությունների։
2019 թվականին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների հավաքականը նրա գլխավորությամբ դարձել է աշխարհի չեմպիոն։
2021 թվականի օգոստոսի 18-ին Պետրակովը նշանակվել է Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար[2][3]։ 2021 թվականի նոյեմբերի 17-ին նա նշանակվել է Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Պետրակովը խնդրել է իջեցնել իր աշխատավարձը, իսկ որպես գլխավոր մարզիչ ստացել է 7-8 անգամ ավելի քիչ, քան Անդրեյ Շևչենկոն՝ ասելով, որ իրեն այդքան պետք չէ. «մարդիկ չեն հասկանա»[4][5]։
Նրա գլխավորությամբ Աշխարհի առաջնություն-2022-ի որակավորման փուլում Ուկրաինան խմբային փուլն ավարտել է երկու հաղթանակով և երեք ոչ-ոքիով, փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում հաղթել է Շոտլանդիայի հավաքականին (3:1), բայց վճռորոշ խաղում 0։1 հաշվով պարտվել է Ուելսի հավաքականին[6] և չի հայտնվել ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլում։ 2022 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվել է Պետրակովի պայմանագիրը Ուկրաինայի հավաքականի հետ[7]։
2023 թվականի հունվարի 14-ին նա նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ[8]։
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն){{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պետրակով» հոդվածին։ |
|
|