Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալեքսանդր Սերով | |
---|---|
ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի հետ պետական պարգևների հանձման արարողության ժամանակ, Մոսկվա, Կրեմլ, 2005 թ. | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Александр Николаевич Серов |
Ի ծնե անուն | ռուս.՝ Александр Николаевич Сяров |
Ծնվել է | մարտի 24, 1951[1] (73 տարեկան) Կովալևկա, Olshanske Hromada, Նիկոլաևի շրջան, Նիկոլաևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ժանրեր | էստրադա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, հաղորդավար, դաշնակահար, երաժշտական գործիքավորող, սաքսոֆոնահար, կլառնետահար, երաժշտական պրոդյուսեր և հեռուստահաղորդավար |
Գործիքներ | դաշնամուր, կլառնետ, սաքսոֆոն և վոկալ |
Պարգևներ | |
Կայք | alexander-serov.ru |
Aleksander Serov Վիքիպահեստում |
Ալեքսանդր Նիկոլաևիչ Սերով (ծննդյան ազգանունը՝ Սյարով[2], մարտի 24, 1951[1], Կովալևկա, Olshanske Hromada, Նիկոլաևի շրջան, Նիկոլաևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ռուս, ուկրաինացի էստրադային երգիչ, վերադաշնակող, դիրիժոր, երաժիշտ-կատարող, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, բանաստեղծ։ ՌԴ ժողովրդական արտիստ (2004)։ Ռուսաստանի ՆԳՆ մրցանակի (2009) և Լենինյան կոմերիտմիության մրցնակի դափնեկիր (1988)։
Համագործակցելով երգահան Իգոր Կրուտոյյի հետ՝ կատարել է հանրաճանաչ երգեր, ինչպիսիք են՝«Ты меня любишь», «Как быть», «Мадонна»՝ Ռիմա Կազակովայի բանաստեղխությունների հիման վրա, «Я люблю тебя до слёз» և «Звездопад»:
Ծնվել է (1954թ)-ի մարտի 24-ին գյուղ Կովալյովկայում, որը գտնվում է Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն Նիկոլաև մարզում։ Նա ռուսական էստրադայի երգիչ է, գործիքավորող, և կոմպոզիտոր։ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1991 թ.)։ Ժողովրդական արտիստ, Ռուսաստանի (2004)։ Համագործակցելով ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի հետ՝ երգել է այնպիսի հայտնի երաժշտական ստեղծագործություններ ինչպիսիք են «Դուք սիրում եք ինձ», - «Ինչպես լինել», «Մադոննա», որը գրված է Ռիմա Կազակովայի բանաստեղծության հիման վրա, «Ես սիրում եմ ձեզ,մինչ արցունքներ» և «Աստղային անձրևներ»՝ Իգոր Նիկոլաև ի բանաստեղծությունների հիման վրա։
Նիկոլայ Սերովի հայրը, աշխատել է որպես ղեկավար ավտոբազայում։ Նա հեռացել է ընտանիքից, երբ Սաշան դեռ փոքր էր։ Նրա մայրը աշխատել է Նիկոլաևում գտնվող օծանելիքի և ապակու գործարանում, որպես գործարանի ղեկավար։ Երաժշտությունով հետաքրքրվել է դեռ դպրոցական հասակից։ Նվագել է դպրոցի նվագախմբում ալտա։ Լսելով ռադիոընդունիչով Delilah երգը, նա հայտնաբերեց իր համար նոր աշխարհ Թոմ Ջոնսի երաժշտության. Այդ ժամանակից ի վեր, ճակատագիրը Ալեքսանդր Սերովը կանխորոշված էր։ Նա միայնակ սովորեց նվագել դաշնամուրով և ընդգրկվեց երաժշտական դպրոցի կլարնետի դասարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սերով (երգիչ)» հոդվածին։ |
|