Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 5, 1996 (28 տարեկան) | ||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեքսանդր Վյաչեսլավովիչ Ստեպանով (հունիսի 5, 1996), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։
Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլային դպրոցի սան է։ 2013 թվականից խաղացել է կապտասպիտակների երիտասարդական թիմում և երիտասարդական առաջնությունում անցկացրել 41 հանդիպում (6 գոլ)։ 2016/17 մրցաշրջանում հանդես է եկել «Դինամո-2»-ում ՊՖԼ-ի առաջնությունում։ 2017 թվականին տեղափոխվել է Աստրախանի «Վոլգար», որտեղ մեկ մրցաշրջան անցկացրել է ՖԱԼ-ում և երկու տարի ՊՖԼ-ում։ ՊՖԼ-ի հարավային տարածաշրջանում 2019/20 մրցաշրջանի մրցաշարն անավարտ է մնացել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
2020 թվականի ամռանը տեղափոխվել է հայկական «Լոռի» ակումբ։ Հայաստանի առաջնությունում նորամուտը նշել է 2020 թվականի սեպտեմբերի 11-ին «Արարատ-Արմենիա» ակումբի դեմ խաղում[1]։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է «Վան»։
2019 թվականին Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է Նեապոլում կայացած Ունիվերսիադայի ֆուտբոլի մրցաշարին, անցկացրել բոլոր 5 հանդիպումները, իսկ իր թիմը զբաղեցրել է չորրորդ տեղը։
|