Ալեքսանդր Վալման | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1986[1] (38 տարեկան) Պորսգրուն, Տելեմարկ, Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա |
Ժանրեր | էլեկտրոնային երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Կայք | aleksanderwalmann.com |
Aleksander Walmann Վիքիպահեստում |
Ալեքսանդր Վալման Օսգարդեն (նորվ.՝ Aleksander Walmann Åsgården, հունվարի 12, 1986[1], Պորսգրուն, Տելեմարկ, Նորվեգիա), նորվեգացի երգիչ և երգահան։ Ներկայացրել է Նորվեգիան Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում «Grab the Moment» երգով երաժշտական պրոդյուսեր JOWST-ի հետ միասին։
Ալեքսանդրը ծնվել է Պորսգրունում և մեծացել երաժշտական ընտանիքում: 2012 թվականին մասնակցել է «The Voice – Norges beste stemme» շոուի առաջին եթերաշրջանին և եզրափակչում գրավել երկրորդ հորիզոնականը։
2017 թվականի փետրվարի 7-ին Վալմանը և նորվեգացի երգիչ JOWST-ը հաստատել են, որ մասնակցելու են Melodi Gran 2017-ին՝ Նորվեգիայի ազգային ընտրությանը Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի համար[2]: Եզրափակչում, որը տեղի է ունեցել մարտի 11-ին, JOWST-ը և Վալմանը ստացել են առավելագույնը 12 միավոր տասնմեկ միջազգային ժյուրիներից չորսից և եղել են հեռուստաքվեարկության հաղթող[3]։ Անցել են եզրափակիչ, որտեղ հաղթել են մրցույթում[4]։ Նրանք ներկայացրել են Նորվեգիան Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում, ներկայացել են երկրորդ կիսաեզրափակչի երկրորդ կեսում[5][6]։
Եվրատեսիլ 2017-ում «Grab the Moment» երգով նրանք զբաղեցրել են 10-րդ հորիզոնականը՝ վաստակելով 158 միավոր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Վալման» հոդվածին։ |
|