Ալեքսանդր Օսմյորկին

Ալեքսանդր Օսմյորկին
Ծնվել էնոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1892[1][2]
ԾննդավայրԿրոպիվնիցկի, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 25, 1953(1953-06-25)[3][4][5][…] (60 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ԱշակերտներԲենիամին Բասաու և Զինովի Տոլկաչյով
 Alexander Osmerkin Վիքիպահեստում

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Օսմյորկին (ռուս.՝ Александр Александрович Осмёркин, նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1892[1][2], Կրոպիվնիցկի, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 25, 1953(1953-06-25)[3][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային նկարիչ և մանկավարժ, «Ագուռի զինվոր» գեղարվեստի խմբի անդամ, Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության պրոֆեսոր և անհատական արվեստանոցի ղեկավար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յ. Պաուչենկոյի տունը, որտեղ Օսմյորկինն անցկացրել է իր մանկության տարիները

Ծնվել է 1892 թվականի դեկտեմբերի 8-ին Ելիսավետգրադ քաղաքում (ներկայումս Կրոպիվնիցկի), փոստային և հեռագրային գրասենյակի աշխատակցի ընտանիքում։ Նրա առաջին ուսուցիչն է եղել պերեդվիժնիկ նկարիչ Ֆ. Կոզաչինսկին, ով նկարչություն է դասավանդել Ելիսավետգրադի զեմստվոյի ռեալական դպրոցում։ 1910 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Արվեստների խրախուսման ընկերության նկարչական դպրոց (Նիկոլայ Ռերիխի դասարան), որտեղ սովորել է մեկ տարի։ 1911 թվականին ընդունվել է Կիևի գեղարվեստի ուսումնարան, 1913 թվականին տեղափոխվել է Մոսկվա՝ Իլյա Մաշկովի դպրոց։ Այնուհետև զորակոչվել է բանակ, ավարտել Չուգուևի ռազմական ուսումնարանը պրապորշչիկի կոչումով։

1914 թվականից մասնակցել է «Ագուռի զինվոր»-ի ցուցահանդեսներին, որը կազմակերպվել է մոսկովյան նկարիչների խմբի կողմից, որոնք կոչվել են «ռուս ցեզանիստներ»։ Այդ ժամանակից նկարչի ճակատագիրը կապվել է Մոսկվայի և Պետրոգրադի հետ։ Նրա ծանոթների շրջանակում են եղել Սերգեյ Եսենինը, Օսիպ Մանդելշտամը, Աննա Ախմատովան, Պյոտր Կոնչալովսկին, Արիստարխ Լենտուլովը, Ամշեյ Նյուրենբերգը։

Ակտիվորեն զբաղվել է մանկավարժությամբ՝

1915 թվականի աշխատանք

Ալեքսանդր Դեյնեկան նրա մասին ասել է․

Նա ցրված նուրբ քնարերգու էր, պոեզիայի սիրահար, բացարձակ գեղանկարչական համբավի տեր մարդ, ոչ «գործամոլ» արվեստագետ, անձնուրաց սիրահարված արվեստին, ում համար դա շատ ավելին էր, քան որևէ գործնական միտք կամ ունայնության հարց։ Նա արվեստում Դոն Կիխոտի պես անցավ մեր միջով։

1947 թվականին Օսմյորկինը ստիպված է եղել հրաժարվել ակտիվ մանկավարժական գործունեությունից և ցուցահանդեսներին մասնակցելուց՝ ֆորմալիզմի և արևմտյան միտումների քարոզչության հետ կապված իր դեմ ուղղված մեղադրանքների պատճառով։

Մահացել է 1953 թվականի հունիսի 25-ին Մոսկվայում։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։

  • Առաջին կինը (1918 թվականից)՝ Եկատերինա Տիմոֆեևնա Բարկովան, Սերգեյ Ռախմանինովի զարմուհին է եղել։ Երկար ժամանակ ապրել է նկարչի արվեստանոցի վերնասրահում և մեծացրել է նրա դուստրերին երկրորդ ամուսնությունից։ Օսմյորկինի վրձնին պատկանող Բարկովայի երեք հոյակապ դիմանկարները գտնվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում։
  • Երկրորդ կինը՝ (1928 թվականից) Ելենա Կոնստանտինովնա Գալպերինան (1903-1987), էստրադային երգչուհի է եղել (գեղարվեստական խոսքի վարպետ), Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ, գրականագետ Էմմա Գերշտեյնի ուսանողուհին և մտերիմ ընկերուհին։
    • Դուստրերից Տատյանա Ալեքսանդրովնան (ծնված 1934 թվականին), եղել է մոդելավորող, Սեսիլիա Ալեքսանդրովնան (Լիլյա, Լիդիա, ծնված 1939 թվականին)[6]՝ աշխատել է Մոսկվայի ժողովրդական կրթության բաժնի դասախոսական բյուրոյում։
  • Երրորդ կինը՝ (1945 թվականից) Նադեժդա Գեորգիևնա Նավրոցկայան (1913—1999), եղել է ճարտարապետ։
  • Կրոպիվնիցկիում (Կիրովոգրադ)՝ նկարչի հայրենիքում, բացվել է Օսմյորկինի արվեստի հուշահամալիր-թանգարանը,
  • Սանկտ Պետերբուրգցի նկարիչները՝ Օսմյորկինի արվեստանոցի աշակերտները, կազմակերպել են «Ուսուցչի հիշատակին» նվիրված ցուցահանդես,
  • «Վերտինսկի» հեռուստասերիալում Օսմյորկինի դերը կատարել է դերասան Ստեպան Դևոնինը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Осмеркин: Размышления об искусстве. Письма. Критика. Воспоминания современников. — М.: Советский художник, 1981. — 399 с.
  • Надеждин А.Дон Кихот из украинской степи Архивная копия от 27 мая 2008 на Wayback Machine // День. — 2004. — 9 июля.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Օսմյորկին» հոդվածին։