Ալեքսանդրա Մերկուլովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | գեղարվեստական մարմնամարզություն |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 25, 1995 (29 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսաստան |
Ալեքսանդրա Սերգեյի Մերկուլովա ( ռուս.՝ Александра Сергеевна Меркулова ; * նոյեմբերի 25, 1995, Մոսկվա ), ռուս նախկին գեղարվեստական մարմնամարզուհի։ Պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոնուհի։ Միջազգային կարգի սպորտի վարպետ։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
2010 թվականին Մերկուլովան ոսկե մեդալ է նվաճել Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերում՝ անհատական մրցումներում։ Նույն թվականին Բրեմենում դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն[1]։
2009-2014 թվականներին եղել է Ռուսաստանի հավաքականի կազմում[2]։
2011 թվականին Մոնպելյեի արվարձաններից մեկում՝ Պերոլսում կայացած աշխարհի առաջնությունում Մերկուլովան Դարիա Կոնդակովայի, Եվգենյա Կանաևայի և Դարյա Դմիտրիևայի հետ աշխարհի չեմպիոն է դարձել թիմային բազմամարտի մրցումներում։ 2012 թվականին Նիժնի Նովգորոդում կայացած Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել անհատական բազմամարտում՝ առաջին տեղը զիջելով իր հայրենակից Եվգենյա Կանաևային։
2010 թվականին Ալեքսանդրան դարձել է Ռուսաստանի չեմպիոն[3]։ Վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել 2012 թվականի Օլիմպիական խաղերին. նրա փոխարեն մասնակցե և արծաթե մեդալի է արժանացել Դարիա Դմիտրիևան[4]։
Մերկուլովան 2015 թվականին ավարտել է մարզական կարիերան և այդ ժամանակվանից մարզում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականը[2][5]։
Մերկուլովան կանոնավոր կերպով հաճախում է եկեղեցի և իրեն համարում է ճշմարիտ հավատացյալ։ Նա ամուսնացած է տափօղակով հոկեյ խաղացող Իգոր Օշիգանովի հետ[6]։ 2018 թվականի հունիսի 27-ին նրանք տղա զավակ են ունեցել[7]։ Մերկուլովան ունի երկու քույր՝ Օլգան և Նատալյան, և երկու եղբայր՝ Սավվան և Վասիլին[8]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Մերկուլովա» հոդվածին։ |
|