Սերգեյի երկրաչափ թիթեռ | |
Սերգեյի երկրաչափ թիթեռ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Երկրաչափներ (Geometridae) |
Ցեղ | Eupithecia |
Տեսակ | Սերգեյի երկրաչափ թիթեռ (E. innotata) |
Միջազգային անվանում | |
Eupithecia innotata |
Ալեքսանդրի երկրաչափ թիթեռ (լատին․՝ Eupithecia alexandriana), երկրաչափ թիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Թևերի բացվածքը 19 մմ է։ Առջևի թևերի հետին եզրից սկիզբ առնող տրամակապը չի հասնում թևի առջևի եզրին։ Ավելի բաց գունավորված միջին բջջի գագաթին տեղադրված է երկար նեղ բիծ։ Փոքր միջին բիծ և միագույն ծոպեր ունեցող հետին թևերն ավելի միատարր են գունավորված, պատված են մուգ մոխրագույն թեփուկներով։ Թևի նախշը թույլ է արտահայտված[1]։
Հայաստանի էնդեմիկ տեսակ է, որը հայտնի է Երևան քաղաքից (հավաքված է կենդանաբանական և բուսաբանական այգիներում) և Կոտայքի մարզից (Ծաղկաձոր քաղաքի շրջակայք)[1]։
Ապրելավայրերը հայտնի չեն, թիթեռները մայիսին և հունիսին թռչում են դեպի լույսի աղբյուր, տալիս են երկու սերունդ[1]։
Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Հանդիպում է հազվադեպ, հայտնի են եզակի հայտնաբերումներ։
Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրի երկրաչափ թիթեռ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրի երկրաչափ թիթեռ» հոդվածին։ |
|