Ալեքսանդրոս Կումունդուրոս հուն․՝ Αλέξανδρος Κουμουνδούρος | ||
![]() | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | Հունաստանի ազգայնական կուսակցություն | |
Կրթություն՝ | Աթենքի համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ | |
Ազգություն | ![]() | |
Դավանանք | քրիստոնեություն | |
Ծննդյան օր | 1817[1] | |
Ծննդավայր | Կամպոս | |
Վախճանի օր | փետրվարի 26 (մարտի 10), 1883 | |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան | |
Թաղված | Աթենքի առաջին գերեզմանատուն[2] | |
Քաղաքացիություն | ![]() | |
Ինքնագիր | ||
Ալեքսանդրոս Կումունդուրոս (հուն․՝ Αλέξανδρος Κουμουνδούρος, 1817[1], Կամպոս - փետրվարի 26 (մարտի 10), 1883, Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ և դիվանագետ, Հունաստանի ազգայնական կուսակցության անդամ։
1865 թվականից՝ Հունաստանի թագավորության վարչապետ։ Համարվում է հույն ռազմական գործիչ և գեներալ Կոնստանտինոս Կումունդուրոսի և Հունաստանի քաղաքագետ Սպիրիդոն Կումունդուրոսի հայրը։
Ծնվել է 1817 թվականի նոյեմբերի 20-ին Հունաստանի հարավում գտնվող Կամպոս գյուղում։ Ավարտել է Աթենքի պետական համալսարանը և ստացել է դիվանագետի որակավորում։
1850 թվականից Ալեքսանդրոս Կումունդուրոսը Հունաստանի խորհրդարանի անդամ է, որը շուտով աչքի է ընկնում իր հռետորական տաղանդով։ 1855 թվականին նա եղել է պալատի նախագահ և ապա որոշ ժամանա զբաղեցրել ֆինանսների նախարարի պաշտոնը։ Հեղափոխությունից հետո նա դարձել է Հունաստանի թագավորության արդարադատության նախարար, կրոնական գործերի նախարար, կրթության նախարար և վերջում՝ ներքին գործերի նախարար։
1865 թվականի մարտի 14-ին Կումունդուրոսը առաջին անգամ դարձել է կառավարության ղեկավար՝ ընտրվելով Հունաստանի վարչապետ։ Դրանից հետո նա դարձել է երկրի վարչապետ ևս յոթ անգամ։
Մահացել է 1883 թվականի փետրվարի 26-ին մայրաքաղաք Աթենքում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրոս Կումունդուրոս» հոդվածին։ |
|