Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 12, 1976[1] | ||
Ծննդավայր | Petrov Val, Kamyshinsky District, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Մահվան ամսաթիվ | մարտի 18, 2022 (45 տարեկան) | ||
Մահվան վայր | Դոնեցկ, Ուկրաինա | ||
Հասակ | 1,73 մետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է արիերան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Բախարև (ռուս.՝ Алексей Александрович Бахарев, հոկտեմբերի 12, 1976[1], Petrov Val, Kamyshinsky District, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 18, 2022, Դոնեցկ, Ուկրաինա[2]), ռուս և ուկրաինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Ալեքսեյ Բախարևը Տոլյատիի ֆուտբոլի սան է։ Նրա առաջին մարզիչը եղել է Վադիմ Գրիգորևիչ Խաջիևը։ Հայտնի է Տոլյատիի «Լադա», Մոսկվայի «Սպարտակ», Վոլգոգրադի «Ռոտոր» և Դոնեցկի «Շախտյոր» ակումբներում իր ունեցած ելույթներով։
2008 թվականին Պյատիգորսկի «Մաշուկ-ԿՄՎ» ակումբի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում։ Ունենալով ծնկի ծանր վնասվածք՝ արթրոզ, Բախարևը մրցաշրջանի ընթացքում մասնակցել է ընդամենը վեց հանդիպման առաջնության սկզբում։ 2008 թվականի հունիսի 5-ին՝ 2008 թվականի առաջնության 15-րդ տուրից հետո հայտնի է դարձել, որ նա հեռացել է թիմից, բայց դրա պատճառներն անհայտ են[3]։
2011 թվականին Ալեքսեյ Բախարևը դարձել է Դոնեցկի «Շախտյորի» մանկական թիմի մարզիչ[4]։
Ալեքսեյ Բախարևը մասնակցել է մեկական խաղի Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականների կազմում։
|