Ալեքսեյ Ուրմանով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Алексей Евгеньевич Урманов |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ, գեղասահքի մարզիչ և technical specialist |
Երկիր՝ | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 17, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ալեքսեյ Ուրմանով (ռուս.՝ Алексе́й Евге́ньевич Урма́нов, նոյեմբերի 17, 1973, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ-մենասահորդ և գեղասահքի մարզիչ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1994 թվական), 1994 թվականի օլիմպիադայի չեմպիոն։
Ալեքսեյը գեղասահքով սկսել է զբաղվել չորս տարեկանից։ 1977 թվականից նրա մարզիչն էր Նինա Նիկոլաևնա Մոնախովան, 1979 թվականից` Նատալյա Վիտալիևնա Գոլուբևան։ Նա մարզել է Ուրմանովին ՍԿԱ ակումբում (Լենինգրադ)։ 1989-1990 թվականների մրցաշրջանից նրա մարզիչն էր Ալեքսեյ Նիկոլաևիչ Միշինը։ Միշինի ղեկավարությամբ նա դարձավ ԱՄՆ-ում կայացած պատանիների աշխարհի առաջնությունում աշխարհի փոխչեմպիոն։
1990 թվականի դեկտեմբերին Մինսկում կայացած ԽՍՀՄ առաջնությունում նա զբաղեցրեց երրորդ տեղը` պատմության մեջ առաջին անգամ անսխալ կատարելով քառակի թռիչք տուլուպը (մինչ այդ չմշկորդների միջազգային խորհուրդը հաշվել էր 1990 թվականին Ք. Բրաունինգի կողմից կատարված թռիչքը, սակայն նա ընթացքում սխալ էր թույլ տվել) և դարձավ ԽՍՀՄ-ի, ԱՊՀ-ի, ապա Ռուսաստանի (մինչև 1998 թվականը) գեղասահքի հավաքականի անդամ։ 1991 թվականին առաջին անգամ հանդես է եկել Եվրոպայի առաջնությունում` կրկին հանդես գալով քառակի թռիչքով, ինչը կրկնեց և 1991 թվականի աշխարհի առաջնութանը։ 1991 թվականի դեկտեմբերին Կիևում դարձավ գեղասահքի ԽՍՀՄ վերջին չեմպիոնը։
1993 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և գեղասահքի Եվրոպայի առաջնությունների բազմաթիվ մրցանակակիր (այդ թվում` 1997 թվականին` չեմպիոն)։ Տղամարդկանց գեղասահքի օլիմպիական չեմպիոն է (1994), հաղթել է տեխնիկական և ազատ ծրագրերի բոլոր էլեմենտների մաքուր կատարման համար (բոլոր մասնակիցներից ամենաշատն է եռակի թռիչք կատարել`8, այդ թվում` երկու եռակի ակսել)։
1999 թվականի Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց բրոնզե մեդալ, իսկ մնացած տեղերը զբաղեցրին կրկին Միշինի սաները` Ալեքսեյ Յագուդին և Եվգենի Պլյուշչենկո։ 1999 թվականի օգոստոսին ավարտել է սիրողական կարիերան, հաղթել է 1999 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնում (ԱՄՆ) կայացած պրոֆեսիոնալ մենասահորդների աշխարհի առաջնությունում։
2001-2015 թվականներին աշխատել է «Юбилейный» սպորտի Պալատի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում և գեղասահքի ակադեմիայում` որպես մարզիչ։ Նրա ամենահաջող սանը Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Սերգեյ Վորոնովն է։ 2015 թվականին տեղափոխվել է Սոչի և սկսել է աշխատել Օլիմպիական պարկի` Տատյանա Վոլոսոժարի և Մաքսիմ Տրանկովի գեղասահքի կենտրոնում` որպես ավագ մարզիչ[1]։ 2015 թվականի նոյեմբերին Սոչիի սառույցի վրա Ուրմանովի նոր սանը` Յուլյկա Լիպնիցկայան, դարձավ օլիմպիական չեմպիոն։
Ուրմանովը համարվում է չմշկորդների միջազգային խորհրդի տեխնիկական մասնագետը։
1996 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Պ. Ֆ. Լեսգավտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան` մարզիչ-մանկավարժ որակավորմամբ։
Մրցումներ/Մրցաշրջան | 1989-1990 | 1990-1991 | 1991-1992 | 1992-1993 | 1993-1994 | 1994-1995 | 1995-1996 | 1996-1997 | 1998-1999 |
Ձմեռային օլիմպիական խաղեր | 5 | 1 | |||||||
Աշխարհի առաջնություն | 8 | 8 | 3 | 4 | 4 | 5 | 5 | ||
Եվրոպայի առաջնություն | 6 | 3 | 5 | 3 | 2 | 1 | 3 | ||
Աշխարհի առաջնություն պատանիների միջև | 2 | ||||||||
ԽՍՀՄ և Ռուսաստանի առաջնություններ | 3 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 2 | 3 | |
Գրան-Պրիի եզրափակիչներ | 1 | 3 | 2 | ||||||
Skate America | 3 | 2 | 3 | ||||||
Skate Canada International | 1 | ||||||||
Sparkassen Cup | 4 | 1 | |||||||
Trophee Lalique | 3 | ||||||||
Cup of Russia | 1 | 1 | |||||||
NHK Trophy | 3 | ||||||||
Բարի կամքի խաղեր | 1 | 2 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ուրմանով» հոդվածին։ |
|