Ալեքսեյ Տորոխտիյ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ծանրամարտիկ |
Երկիր | Ուկրաինա |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 22, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Զուգրես, Khartsyzk City council, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ) | Q41502554? |
Հասակ՝ | 181 սանտիմետր |
Քաշ | 104 կիլոգրամ |
Ալեքսեյ Պավլովիչ Տորոխտիյ (ուկրաիներեն՝ Олексій Павлович Торохтій, մայիսի 22, 1986, Զուգրես, Khartsyzk City council, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։ Երկու օլիմպիական խաղերի մասնակից (2008, 2012)։ Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ (2011): Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ[1]։ Մարզիկների հանձնաժողովի նախագահի տեղակալ[2]։ Ուկրաինայի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ։
Ալեքսեյ Տորոխտին ծնվել է 1986 թվականի մայիսի 22-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզի Զուգրես քաղաքում։ Ծանրամարտի ուսումը սկսել է 2000 թվականին Գենադի Քսենցի ղեկավարությամբ Դոնեցկի շրջանի Զուգրես-2 գյուղի թիվ 17 դպրոցում՝ Զուգրես քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցի սպորտային բաժնում։ Մարզվել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Վլադիմիր Ռուդենկոյի ղեկավարությամբ։ 2003 թվականին ավարտել է Խարկովի մարզային բարձրագույն ֆիզիկական դաստիարակության դպրոցը և 2005 թվականին ստացել մարզիչ-ուսուցչի որակավորում «Ֆիզիկական դաստիարակություն» մասնագիտությամբ։
2008 թվականին առաջին անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին։ Հետագա տարիներին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, այնուհետև աշխարհի առաջնությունը, որտեղ Ալեքսեյը հաջող հանդես է եկել և համապատասխանաբար զբաղեցրել է երկրորդ և երրորդ հորիզոնականները։ 2010 թվականին ավարտել է Խարկովի Ժուկովսկու անվան ավիատիեզերական ինստիտուտը «Օդանավերի և համալիրների կառավարման համակարգեր» մասնագիտությամբ և ճարտարագետի որակավորում։
2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում ուկրաինացին տարավ իր ամենագլխավոր հաղթանակը՝ մինչև 105 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճելով՝ երկու վարժությունների արդյունքում հավաքելով 412 կգ։ Հետագայում 2019 թվականին դոպինգ օգտագործելու համար զրկվեց չեմպիոնի կոչումից։
Բացի մրցումներից, Ալեքսեյը զբաղվում է մրցավարությամբ և մարզչական գործունեությամբ, ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի ծանրամարտի ազգային ֆեդերացիայի գործերին։
2014 թվականին երկրորդ բարձրագույն կրթությունն է ստացել Զապորոժիեի ազգային համալսարանում՝ որպես ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսուցիչ / ծանրամարտի մարզիչ։
2016 թվականին հիմնել է սպորտային հագուստի և աքսեսուարների Warm Body Cold Mind ապրանքանիշը[3]:
Նրա կինը՝ Դարիան, կիթառի ուսուցչուհի է[4]։ Ալեքսեյն ու Դարիան ունեն մեկ որդի՝ Միրոնը (2015)[5]։
2003 թվականին կատարել Է Ուկրաինայի սպորտի վարպետի չափանիշ իսկ 2008 թվականին՝ միջազգային կարգի սպորտի վարպետի նորմատիվը։ 2005 թվականին ընդգրկվել է ծանրամարտի օլիմպիական հավաքականի կազմում։
2006 թվականին Պալերմոյում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավել է երկրորդ հորիզոնականը։
2008 թվականին մասնակցել է Պեկինի Օլիմպիական խաղերին, որտեղ ընդհանուր 390 կգ (177 պոկում և 213 հրում) զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։ 2009 թվականին Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ՝ երկամարտում ունենալով 405 կգ արդյունք։ 2011 թվականին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի։
2012 թվականի օգոստոսի 6-ին Ալեքսեյ Տորոխտիյը դարձել է 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն մինչև 105 կգ քաշային կարգում (2019 թվականին նրան զրկեցին մրցանակից)։ Նա ցույց տվեց 412 կգ արդյունք (185+227) և մեկ կիլոգրամով առաջ անցավ երկրորդ տեղը զբաղեցրած իրանցի Նավաբ Նասիրշալալից։
2018 թվականի դեկտեմբերի 22-ին ԾՄՖ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է 2012 թվականի Օլիմպիական խաղերում վերցված մարզիկի դոպինգի նմուշի վերստուգման արդյունքները։ Մարզիկի նմուշում հայտնաբերվել է թուրինաբոլ[6]։ Մարզիկը ժամանակավորապես հեռացվել է մրցումներից[7]։
2019 թվականի դեկտեմբերի 19-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում որոշում է կայացվել Ալեքսեյ Տորոխտիային զրկել 2012 թվականի Օլիմպիական խաղերում ստացած ոսկե մեդալից՝ հակադոպինգային կանոնների խախտման պատճառով[8]։
{{cite web}}
: no-break space character in |title=
at position 26 (օգնություն)(ուկր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Տորոխտիյ» հոդվածին։ |
|