Ալեքսեյ Ֆեդորչենկո | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1966[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Սոլ-Իլեցկ, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ուրալի պետական տեխնիկական համալսարան և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան և կինոսցենարիստ |
IMDb | ID ID 1922735 |
Ալեքսեյ Ֆեդորչենկո (ռուս.՝ Алексей Станиславович Федорченко, սեպտեմբերի 29, 1966[1], Սոլ-Իլեցկ, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր, «Փետրվարի 29» կինոընկերության պրոդյուսեր[2], Եվրոպական կինոակադեմիայի անդամ։
Ալեքսեյ Ֆեդորչենկոն ծնվել է 1966 թվականին Օրենբուրգի մարզի Սոլ-Իլեցկ քաղաքում։ 1967 թվականից բնակվում է Եկատերինբուրգ քաղաքում (նախկինում՝ Սվերդլովսկ)։ 1988 թվականին ավարտել է Ուրալի պետական տեխնիկական համալսարանի տնտեսա-ճարտարագիտական ֆակուլտետը, 2000 թվականին՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի սցենարական ֆակուլտետը (Վալենտին Չերնիխի, Լ. Կոժինովի և Յու. Ռոգոզինի արվեստանոց)։ 1988-1990 թվականներին եղել է «Ավտոմատիկա» գիտաարտադրական միավորում գործարանի տնտեսագետ-ինժեները, 1990-2005 թվականներին՝ Սվերդլովսկի կինստուդիայի տնտեսագետ, փոխտնօրեն, պրոդյուսեր, ռեժիսոր, 2005 թվականից՝ «Փետրվարի 29» կինոընկերության պրոդյուսեր և ռեժիսոր։
Պարգևատրվել է «Տիեզերագնացության համար մատուցած ծառայությունների» մեդալով։
2013 թվականի օգոստոսին Ալեքսեյ Ֆեդորչենկոն սկսել է «Հեղափոխության հրեշտակներ» ռետրո դրամայի նկարահանումները[3]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերին, Հռոմի կինոփառատոնի «Կինոն այսօր» ծրագրում։ Այս կինոփառատոնում Ալեքսեյ Ֆեդորչենկոյին շնորհվել է «Ապագայի Մարկոս Ավրելիուս» հատուկ մրցանակ։ Հռոմի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, քննադատ և կինոգետ Մարկո Մյուլերը Ֆեդորչենկոյին անվանել է «ռուսական ժամանակակից կինոյի երրորդ հազարամյակի օրիգինալ գործիչ. առաջին հերթին այն բանի համար, որ ֆիլմից ֆիլմ նա հորինել է մի նոր ոճ և կինոարվեստի ժանր. դա վավերագրականի և փաստա-վավերագրականի խառնուրդ է, դրամատիկ ֆիլմի փոխակերպում կինոկատակերգության»[4][5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ֆեդորչենկո» հոդվածին։ |
|