Ալեքսիոս Շանդերմանի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Գերմանիա և Պահլավական Իրան |
Կրթություն | Տաջիկստանի Սադրիդդին Այնիի անվան պետական մանկավարժական համալսարան |
Alexios Schandermani Վիքիպահեստում |
Ալեքսիոս Շանդերմանի (հոկտեմբերի 25, 1953, Թեհրան, Իրան) իրանա-գերմանացի գրող և բանաստեղծ։
Ծնվել է լեզվաբանների ընտանիքում։ Ալեքսիոս Շանդերմանիի հայրը եղել է Իրանում ձախ քաղաքական գործիչ, որի համար վարչապետ Մուհամմեդ Մոսադեղի դեմ արևմտյան հետախուզական ծառայությունների կազմակերպած հեղաշրջումից հետո 1953 թվականին ձերբակալվել և մահապատժի է դատապարտվել, բայց նրան հաջողվել է փախչել բանտից, իսկ 1956 թվականին տեղափոխվել է Խորհրդային Միություն, որտեղ ստացել է քաղաքական ապաստան։
1961 թվականին Ալեքսիոս Շանդերմանին մոր, քրոջ և երկու ավագ եղբայրների հետ տեղափոխվել է Խորհրդային Միություն՝ Մոսկվա՝ ապրելու հոր հետ։ Մոսկվայում ընդունվել է դպրոց, չորս տարի անց նրան ուղարկել են սովորելու Ինտերդոմ՝ Իվանովոյի միջազգային մանկատուն, որն ավարտել է 1971 թվականին։
1974 թվականին ընդունվել է Տաջիկստանի Ս. Այնիի անվան պետական մանկավարժական համալսարան, որն ավարտել է 1978 թվականին ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի կոչումով։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է որպես լրագրող «Տաջիկստանի պիոներ» թերթում։
1980 թվականին վերադարձել է Իրան, որտեղ ժամանելուց հետո ձերբակալվել է Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում, իսկ 4 օր անց երկրից վտարվել Արևմտյան Բեռլին, որտեղ քաղաքական ապաստան է խնդրել Գերմանիայի իշխանություններից։ 1983-1991 թվականներին սովորել է Բեռլինի Ազատ համալսարանում: 1992 թվականին ստացել է Գերմանիայի քաղաքացիություն։
1995 թվականից սկսել է իր աշխատանքը Կարմիր խաչի միջազգային կոմիտեում՝ Չեչնիայի հակամարտության գոտում[1]: Պտասխանատու է եղել Գրոզնիում խմելու ջրի մատակարարման համար: Հիվանդանոցներին դեղորայք է մատակարարել, տարհանել է վիրավորներին և գրանցված ռազմագերիներին։ Կապ է հաստատել ինչպես չեչենական, այնպես էլ ռուսական կողմերի հետ։ Ասլան Մասխադովը և գեներալ Անատոլի Ռոմանովը բազմիցս բանակցել են ռազմագերիների փոխանակման շուրջ։ Ալեքսիոս Շանդերմանին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի այլ ներկայացուցիչների հետ մասնակցել է այս բանակցություններին թե Մասխադովի և թե Ռոմանովի հետ։
1996−1997 թվականներին եղել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակից Աֆղանստանում: Աֆղանստանի հիվանդանոցներին դեղորայք է մատակարարել։ Տարհանել է վիրավոր, ռազմագերիներին Փանջշիրի կիրճում, Մազարի-Շարիֆում և Քաբուլում։ Ռազմագերիների փոխանակման հետ կապված կապեր է հաստատել դաշտային հրամանատարների հետ։ Դարիից գերմաներեն թարգմանել է փաստաթղթեր:
2001 թվականից եղել է Աֆղանստանում Մալթայի շքանշանի աշխատակից: Հերաթ քաղաքում, որը գտնվում է Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում, մարդասիրական օգնություն է տրամադրել փախստականներին:
2002 թվականից եղել է Աֆղանստանում գերմանական «Ագրոակցիա» մարդասիրական կազմակերպության աշխատակից: Մարդասիրական օգնություն է հասցրել Սարի-Պուլ նահանգ և Կուեստանաթ լեռնային անմատչելի շրջան։
2009 թվականին անցել է Եվրոպական ռուսաց լեզվի փառատոնի եզրափակիչ փուլ[2] և իր անվանակարգում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ 2009 թվականի հոկտեմբերի 2-ին Կոնսերվատորիայի օպերայի եւ բալետի թատրոնում։ անցկացրել է ռուսաց լեզվի եվրոպական փառատոնի եզրափակիչ արարողությունը, որտեղ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի նախագահ Լյուդմիլա Վերբիցկայան նրան հանձնել է հաղթողի դիպլոմը։
2011 թվականի հոկտեմբերի 31-ին դարձել է Ռուսաց լեզվի համաշխարհային փառատոնի դափնեկիր, որը կազմակերպել է Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների միջազգային ասոցիացիան՝ «Ռուսական աշխարհ» հիմնադրամի և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։
2015 թվականին դարձել է «Օտարի հայացք 2015» VI միջազգային ֆոտոմրցույթի հաղթողներից մեկը, որն ամեն տարի կազմակերպվում է Ելցինի անվան նախագահական գրադարանում։
2018 թվականի հոկտեմբերից՝ Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների միության (ASCAP) անդամ է[3]։