Ալի Դավուդի

Ալի Դավուդի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Իրան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 22, 1999(1999-03-22) (25 տարեկան)
Ծննդավայր՝Թեհրան, Իրան

Ալի Դավուդի ( պարս.՝ علی داوودی մարտի 22, 1999(1999-03-22), Թեհրան, Իրան), իրանցի ծանրորդ, հանդես է գալիս 109 կգ-ից ավելի քաշային կարգում։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալի Դավուդին ծնվել է 1999 թվականի մարտի 22-ին։ Ապրում է Թեհրանում[1]:

Ծանրամարտով սկսել է զբաղվել եղբորից հետո։ Ալիի խոսքերով, իր ընտանիքը ծանոթ է եղել ծանրամարտին, և դա մեծապես օգնել է նրան կատարել իր առաջին քայլերը[2]։

2016 թվականին 94 կիլոգրամից բարձր քաշային կարգում մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը և երկամարտի 375 կգ արդյունքով գրավել է առաջին հորիզոնականը։ Նույն թվականին հաղթել է Ասիայի երիտասարդական առաջնությունում՝ բարձրացնելով ընդհանուր 366 կգ[3]։

2017 թվականի աշխարհի պատանիների առաջնությունում պոկում վարժությունում 187 կգը հաջող բարձրացնելուց հետո հետո, հրում վարժությունում ստացել է զրո[4]։

2018 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ 105+ կգ քաշային կարգում՝ պոկում և հրում վարժություններում համապատասխանաբար բարձրացնելով 192 կգ և 227 կգ։ Աշխաբադում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությունում հանդես է եկել 109 կգ-ից բարձր քաշային կարգում և երկամարտի 424 կգ արդյունքով զբաղեցրել յոթերորդ հորիզոնականը[5]։

2019 թվականի հունիսին պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ երկամարտում ունենալով 418 կգ արդյունք։ Պատտայայում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությունում բարձրացրել է երկու կիլոգրամ ավել (190 + 230) և գրավել իններորդ հորիզոնականը[6]։

2020 թվականին երկամարտի 441 կգ արդյունքով նվաճել է Ֆաջրի գավաթը։ Այնուհետև դարձել է Ասիայի չեմպիոն՝ պոկում վարժությունում բարձրացնելով 196 կգ, իսկ հրումում՝ 239 կգ[7]։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 2021 թվականին հետաձգված Տոկիոյի Օլիմպիական խաղերում հանդես է եկել 109-ից բարձր քաշային կարգում և նվաճել է արծաթե մեդալ՝ 47 կիլոգրամ զիջելով աշխարհի ռեկորդակիր վրացի Լաշա Տալախաձեին։ Պոկում վարժությունում իրանցին բարձրացրել է 200 կգ, իսկ հրումում՝ 241 կգ[8]։

Սաուդյան Արաբիայում, որտեղ կայացել է 2023 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, 109 կգ-ից ավելի քաշային կարգում իրանցի մարզիկը երկամարտի 452 կգ արդյունքով գրավել է չորրորդ հորիզոնականը։ Հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել։

Թվական Վայր Քաշային կարգ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Հորիզոնական
1 2 3 Հորիզոնական 1 2 3 Հորիզոնական
Օլիմպիական խաղեր
2021 Տոկիո, Ճապոնիա +109 կգ 191 196 200 Չկա տվյալ 234 240 241 Չկա տվյալ 441 2nd
2024 Փարիզ, Ֆրանսիա +102 կգ 200 201 205 Չկա տվյալ 242 257 257 Չկա տվյալ 447 4
Աշխարհի առաջնություն
2018 Աշխաբադ, Թուրքմենստան +109 կգ 185 192 197 6 227 242 245 9 424 7
2019 Պատայա, Թաիլանդ +109 կգ 190 198 199 7 230 244 244 11 420 9
2022 Բոգոտա, Կոլումբիա +109 կգ 197 202 204 4 240 247 252 4 449 4
2023 Էր Ռիադ, Սաուդյան Արաբիա +109 կգ 195 195 203 4 240 249 255 3rd 452 4
Աշխարհի գավաթ
2024 Պհուկետ, Թայլանդ +109 կգ 195 200 202 2nd 240 252 2nd 454 2nd
Ասիական խաղեր
2023 Հանչժու, Չինաստան +109 կգ 192 200 200 Չկա տվյալ 234 246 Չկա տվյալ 426 2nd
Ասիայի առաջնություն
2019 Նինգբո, Չինաստան +109 կգ 190 195 200 1st 232 237 242 1st 432 1st
2021 Տաշքենդ, Ուզբեկստան +109 կգ 192 196 200 1st 233 239 245 1st 435 1st
2022 Մանամա, Բահրեյն +109 կգ 195 201 202 2nd 238 243 250 1st 438 2nd
Պատանիների աշխարհի առաջնություն
2017 Տոկիո, Ճապոնիա +105 կգ 178 187 191 2nd 220 221 222
2018 Տաշքենդ, Ուզբեկստան +105 կգ 181 187 192 1st 221 227 235 2nd 419 1st
2019 Սուվա, Ֆիջի +109 կգ 180 191 193 1st 225 225 233 3rd 418 2nd
Երիտասարդների աշխարհի առաջնություն
2016 Պենանգ, Մալազիա +94 կգ 160 165 170 1st 191 191 205 1st 375 1st
Ասիայի երիտասարդական առաջնություն
2016 Տոկիո, Ճապոնիա +94 կգ 155 166 171 1st 185 200 210 1st 366 1st
Գրան պրի
2023 Հավանա, Կուբա +109 կգ 195 203 203 1 238 251 252 1 441 1st
Ֆաջրի Գավաթ
2017 Թեհրան, Իրան +105 կգ 171 180 180 1st 210 220 225 1st 391 1st
2019 Թեհրան, Իրան +109 կգ 190 200 200 1st 231 240 242 1st 421 1st
2020 Թեհրան, Իրան +109 կգ 201 1st 240 1st 441 1st


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Weightlifting DAVOUDI Ali». Tokyo 2020 Olympics (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-09-05-ին.
  2. «Weightlifting DAVOUDI Ali». Tokyo 2020 Olympics (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-09-05-ին.
  3. «Athletes / Bios - DAVOUDI ALI». IWF (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-03-ին. Վերցված է 2021-09-05-ին.
  4. «Athletes / Bios - DAVOUDI ALI». IWF (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-03-ին. Վերցված է 2021-09-05-ին.
  5. «Athletes / Bios - DAVOUDI ALI». IWF (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-03-ին. Վերցված է 2021-09-05-ին.
  6. «Athletes / Bios - DAVOUDI ALI». IWF (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-03-ին. Վերցված է 2021-09-05-ին.
  7. «Athletes / Bios - DAVOUDI ALI». IWF (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-03-ին. Վերցված է 2021-09-05-ին.
  8. «Weightlifting - Men's +109kg - Results» (PDF). Tokyo 2020 (անգլերեն). 2021-08-04. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-08-09-ին. Վերցված է 2021-09-05-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Դավուդի» հոդվածին։