Նա ծնվել է ժամանակակից Հունական ՄակեդոնիայիՍալոնիկ քաղաքում։ Վերջինս Եվրոպայի տարածքում Օսմանյան կայսրության երկրորդ նշանակալից քաղաքն էր՝ Կոստանդնուպոլսից հետո։ Նա աշխատել է որպես մաքսային և մահացել 1888 թվականին, երբ իր որդին ընդամենը 7 տարեկան էր։ Որոշ գիտնականներ կարծում են, որ Ալի Ռըզան ունեցել է ալբանական կամ սլավոնական ծագումնաբանություն[1][2][3][4][5]։ Ներկայումս նրա հայրական բնակավայրի բնակչության մեծ մասը շարունակում են մնալ թուրքեր[6][7]։ Համաձայն հայտնի պատմաբաններ Վամիք Դ. Վոլքանի, Նորման Իցկովիչի Մյուջղան Ջունբուրի, Նուման Քարթալի և Հասան Իզզեթթին Դինամոյի, Աթաթուրքը արմատներով սերում է ԱնատոլիայիԱյդին նահանգիՍյոքե բնակավայրից[8][9][10][11][12]։
Ալի Ռըզայի ընտանիքը ծնունդով Քոջաջըքից էր, ազգությամբ՝ յուրյուք[13][14]։ Յուրյուքները կազմել են գյուղի (ներկայումս քաղաքի) բնակչության ճնշող մեծամասնությունը։ Ներկայումս Աթաթուրքի պապենական տանը գործում է թանգարան[15]։
Ալի Ռըզա էֆենդիի ընտանիքի վերակառուցված տունը, որը գտնվում է Մակեդոնիայի Հանրապետության Քոջաջըք քաղաքում
↑Andrew Mango Atatürk: The Biography of the Founder of Modern Turkey, Overlook Press, 2002, 978-1-58567-334-6, p. 25; p.27. "Ֆեյզուլահի ընտանիքը ընդունված է ասել, որ ծնունդով Վոդինայից էր (ներկայումս Էդհեսա բնակավայրն է, որը գտնվում է Հունական Մակեդոնիայում)։ Ազգանունը եղել է Սոֆուզադե, որը թարգմանաբար նշանակում է 'բարեպաշտ մարդու որդի'։ Սա նշանակում է, որ Զյուբեյդեյի և Ալի Ռըզայի նախնիները միևնույն ծագումն են ունեցել։ Սալիհ Բոզոքի որդին՝ Ջեմիլ Բոզոքը, ով եղել է Աթաթուրքի հեռավոր զարմիկը, հետագայում նաև կենսագիրը, պնդում էր, որ բարեկամ է եղել և Ալի Ռըզայի, և Զյուբեյդեյի ընտանիքներին։ Սա նշանակում է, որ Աթաթուրքի ծնողները եղել են հեռավոր ազգականներ։ Ջեմիլ Բոզոքը նշում է, որ իր պապը՝ Սաֆեր էֆենդին ունեցել է ալբանական ծագում։ Հենց այստեղից էլ ի հայտ են եկել Աթաթուրքի ծագման մասին քննարկումները։ Աթաթուրքի ծնողները և բոլոր բարեկամները թրքախոս են եղել։ Այստեղից ենթադրություն, որ նրա նախնիները ծնունդով Թուրքիայից են եղել, քանի որ տեղի ալբանական կամ սլավոնական ծագում ունեցող մուսուլմանները էթնիկական կապ չեն ունեցել Թուրքիայի հետ և խոսել են ալբաներեն, սերբա-խորվաթերեն կամ բուլղարերեն:, Սակայն արտաքինով Աթաթուրքը նման է ալբանացու կամ սլավոնի:[...] Սակայն չկա նաև որևէ վկայություն, որ Ալի Ռըզան կամ Զյուբեյդեն թուրք քոչվորների հետնորդներ են:" էջ 28; "Հավանական է, որ Աթաթուրքը իր արտաքին տեսքը ժառանգել է իր բալկանյան նախնիներից:"
↑Vamik D. Volkan, Norman Itzkowitz, Ölümsüz Atatürk (Immortal Ataturk), Bağlam Yayınları, 1998, 975-7696-97-8, p. 37, dipnote no. 6 (Atay, 1980, s. 17).
↑Vamik D. Volkan & Norman Itzkowitz, Ölümsüz Atatürk (Immortal Atatürk), Bağlam Yayınları, 1998, 975-7696-97-8, p. 37, dipnote no. 6 (Atay, 1980, s. 17)
↑Müjgân Cunbur. Türk dünyası edebiyatçıları ansiklopedisi, 2. cilt (2004), Atatürk Kültür Merkezi Başkanlığı: "Babası Ali Rıza Efendi (doğ. 1839), annesi Zübeyde Hanımdır, baba dedesi Hafız Ahmet Efendi, 14–15. yy.da Anadolu'dan göç ederek Makedonya'ya yerleşen Kocacık Yörüklerindendir."
↑Kartal, Numan. Atatürk ve Kocacık Türkleri (2002), T.C. Kültür Bakanlığı: "Aile Selânik'e Manastır ilinin Debrei Bâlâ sancağına bağlı Kocacık bucağından gelmişti. Ali Rıza Efendi'nin doğum yeri olan Kocacık bucağı halkı da Anadolu'dan gitme ve tamamıyla Türk, Müslüman Oğuzların Türkmen boylarındandırlar."
↑Dinamo, Hasan İzzettin.Kutsal isyan: Millî Kurtuluş savaşı'nın gerçek hikâyesi, 2. cilt (1986), Tekin Yayınevi.