Ալինա Բերեժնա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Չիտա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Մասնագիտություն | ըմբիշ և մարզիկ |
Ալինա Վյաչեսլավովնա Բերեժնա (ուկրաիներեն՝ Аліна В’ячеславівна Бережна), հունվարի 3, 1991, Չիտա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի մարզուհի, ազատ ոճի ըմբիշ, 2013 թվականի աշխարհի չեմպիոն, 2019 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակի, 2013 և 2019 թվականների Եվրոպայի չեմպիոն։
Ալինա Մախինյան ծնվել է 1991 թվականի հունվարի 5-ին Չիտա քաղաքում[1]։ 1994 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ուկրաինա։
2019 թվականին Ղազախստանում տեղի ունեցած նախաօլիմպիական աշխարհի առաջնությունում՝ մինչև 72 կգ քաշային կարգում, Ալինան նվաճել է արծաթե մեդալ։
2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաքում տեղի ունեցած մայրցամաքային առաջնությունում, մինչև 72 կգ քաշային կարգում, Ալինան բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է Թուրքիայի մարզիկ Մերվե Պուլին և նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
2021 թվականին Վարշավայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում՝ մինչև 68 կգ քաշային կարգում, ուկրաինացի մարզիկը նվաճել է բրոնզե մեդալ։
|