Ալիս Նելիս (անգլ.՝ Alice Nellis, հունվարի 3, 1971(1971-01-03)[1][2][3][…], Չեսկե Բուդյովիցե, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[2][4][5]), չեխ կինոարտադրող։ Նախ աշխատել է որպես ֆլեյտահար` անգիական գրականություն և ամերկյան գրականություն ուսումնասիրելուց առաջ։ 1996-2001 թվականներին Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոցում ուսումնասիրել է սցենարագրություն և դրամատուրգիա[6]։ Նա ժամանակավորապես աշխատել է որպես վեբ դիզայներ` Չեխիայի արտաքին գործերի նախարարարությունում, աշխատել է որպես ուսուցիչ, դերասանուհի, թարգմանչուհի և նկարահանել է կարճ ֆիլմեր և հեռուստատեսային վավերագրական ֆիմեր։ Նրա առաջին գեղարվեստական ֆիլմը` Eeny meeny-ն (2000) հաղթել է Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի, կինոյի և հեռուստատեսության դպրոցի փառատոնի Լավագույն սցենար մրցանակը։ Նրա 2002 թվականի «Որոշ գաղնիքներ» ֆիլմը հաղթել է Չեխական առյուծ մրցանակը` Լավագույն սցենար անվանակարգում և արժանացել է քննադատների մրցանակին։
- 1997 թվական` Objevte svoji vnitřní krásu (ուսանողական ֆիլմ)
- 1998 թվական` To je Balkán (ուսանողական ֆիլմ)
- 2000 թվական` Eeny Meeny (Ene bene)
- 2002 թվական` Որոշ գաղտնիքներ (Výlet)
- 2005 թվական` Արևի քաղաքը (Sluneční stát)
- 2007 թվական` Փոքրիկ կապույտ աղջիկը (Tajnosti)
- 2010 թվական` Մայրեր և հայրեր
- 2011 թվական` Հրաշալի օրեր (I ženy mají své dny)
- 2013 թվական` Վերածնունդ
- 2013 թվական` Անմեղ ստեր (Nevinné lži, հեռուստաշոու)
- 2014 թվական` Հրեշտակներ (Andělé všedního dne, հիմնված Մայքլ Վյուվիի գրքի վրա)
- 2015 թվական` Յոթ ագռավները (Sedmero krkavců, հիմնված Բոժենա Նեմցովայի հեքիաթի վրա)
- 2016 թվական Wasteland (Pustina, հեռուստաշարք)
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- ↑ «Alice Nellis». National Theatre.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)