Ալիսա Փանիկյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | William Lyon Mackenzie Collegiate Institute? |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Ալիսա Փանիկյան (բուլղար․՝ Алис Паникян, մայիսի 23, 1985, Սոֆիա, Բուլղարիա), հայազգի բուլղար-կանադացի լրագրող, հեռուսատահաղորդավար, մոդել, գեղեցկության մրցույթի տիտղոսակիր, «Կանադայի Միսս Տիեզերք 2006»[1]։
Ալիսա Փանիկյանը ծնվել է Սոֆիայում։ 5 տարեկան հասակում ծնողների հետ արտագաղթել է Կանադա։ Նյու-Յորքի համալսարանում ուսանել է լրագրություն, անգլերեն և հաղորդակցություն։ Բնակվում է Տորոնտոյում, աշխատում է որպես լրագրող և հեռուստահաղորդավար։ 2003 թվականին ավարտել է Տորոնտոյի William Lyon Mackenzie քոլեջ-ինստիտուտը։ Ալիսան գրում է կարճ պատմվածքներ, զբաղվում է վոլեյբոլով և յոգայով։ Նախքան «Կանադայի Միսս Տիեզերք» դառնալը, Ալիսան Կանադան ներկայացրել է 2006 թվականին Կոլումբիայում անցկացվող Reinado Internacional del Café կամ International Queen of Coffee pageant դիմակահանդեսում, որտեղ դարձել է առաջին կանադացի հաղթողը։ 1 մետր 83 սմ[2] հասակով Ալիսան Կանադայի պատմության մեջ ոչ միայն ամենաբարձրահասակ ազգային տիտղոսակիրն է, այլ նաև արժանացել է համաշխարհային մամուլի ուշադրությանը՝ որպես ամենաուժեղ թեկնածուներից մեկը, ով կհաջորդեր կրկին կանադացի Միսս Տիեզերք Նատալիա Գլեբովային։
Նախորդող Նատալի Գլեբովա |
Կանադայի Միսս Տիեզերք Ալիսա Փանիկյան 2006 |
Հաջորդող Ինգա Սկայա |
Նախորդող Էմիլի Քիս |
Միսս Կանադա Ալիսա Փանիկյան 2007 |
Հաջորդող |
|