Ալիսոն Քեննեդի | |
Կուսակցություն՝ | Socialist Workers Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, հանքափոր և retail worker |
Ծննդյան օր | հունիսի 11, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Ինդիանապոլիս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ալիսոն Քեննեդի (Էլիսոն Քեննեդի, անգլ.՝ Alyson Kennedy, հունիսի 11, 1950, Ինդիանապոլիս, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, Սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ, 2016 թվականի նախագահական ընտրություններին Սոցիալիստական բանվորական կուսկացությունից եղել է նախագահի թեկնածու։
Բանվորական դասի ներկայացուցիչ Ինդիանապոլիսի բնիկ Ալիսոնը սկսել է մասնակցել Լուիսվիլում անցկացվող (Կենտուկի նահանգ) ԱՄՆ-ի սոցիալիստական շարժմանը։ Աշխատել է Ալաբամայի, Կոլորադոյի, Յուտայի և Արևմտյան Վիրջինիայի հանքերում։ 1977 թվականին Սոցիալիստական բանվորական կուսակցությունից առաջադրվել է Քլիվլենդի (Օհայոյի նահանգ) քաղաքապետի պաշտոնում՝ պայքարի մեջ մտնելով այդ պահին գործող Հանրապետական կուսակցության քաղաքապետ Ռալֆ Փերքի դեմ, հավաքել է 1225 ձայն և պարտվել դեմոկրատական կուսակցության ձախ թևի ներկայացուցիչ Դենիս Կուսինիչին[1]։
1981 թվականին միացել է Ամերիկայի հանքագործների միավորմանը, 2004 թվականին դարձել Յուտա նահանգում անցկացվող գործադուլի առաջնորդներից մեկը[2], որի համար ենթարկվել է դատական հետապնդման[3]։ 2000 թվականին առաջադրվել է ԱՄՆ Սենատում՝ որպես ընտրություններում «ներգրված թեկնածու» Միսսուրիի նահանգի նախկին նահանգապետ և թեկնածո Մել Կարնախանին մահվանից հետո[4]։ Ներկայումս աշխատում է դերձակուհի։
2008 թվականի նախագահական ընտրություններում Սոցիալիստական բանվորական կուսակցությունից առաջադրվել է որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու (նախագահի թեկնածու՝ Ռոջեր Կալերո, իսկ որոշ նահանգներում՝ Ջեյմս Հարիս, քանի որ Կալերոն ուներ միայն գրին քարտ, բայց ոչ ԱՄՆ քաղաքացիություն), իրենց ընտրարշավի ընթացքում Կալերոն և Քեննեդին հատուկ ուշադրություն էին դարձնում երիտասարդ ընտրողների ձայներին[5]։ Արդյունքում՝ Կալերոյի/Քեննեդիի ցուցակը ստացել է 5127 ձայն, իսկ Հարիս/ Քեննեդիինը՝ 2424 ձայն[6]։
2016 թվականի փետրվարի 12-ին Սոցիալիստական աշխատավորական կուսակցության կողմից Քեննեդին առաջադրվել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում (փոխնախագահի պաշտոնում առաջադրվել էր Օսբորն Հարթը)[7]։ Քեննեդին դարձել է երկրորդ կինը, որը Սոցիալիստական բանավորական կուսակցությունից առաջադրվել է նախագահի պաշտոնում (առաջինը Լինդա Յենսենն էր 1972 թվականին)[8]։ Քեննեդին առաջադրվել է յոթ նահանգներում՝ Յուտա, Լուիզիանա, Կոլորադո, Մինեսոտա, Թենեսի, Վաշինգտոն և Նյու Ջերսի[9]։