Ալլա Շիշկինա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Алла Анатольевна Шишкина |
Մասնագիտացում | synchronized swimmer և լողորդ |
Երկիր | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 2, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Ակումբ | Դինամո |
Մարզիչ(ներ) | Տատյանա Պոկրովսկայա |
Հասակ՝ | 1,7 մետր |
Քաշ | 56 կիլոգրամ |
Ալլա Անատոլևնա Շիշկինա (ռուս.՝ Алла Анатольевна Шишкина, օգոստոսի 2, 1989, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղալողորդ։ Ամառային օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն (2012 և 2016), աշխարհի 14-ակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական չեմպիոնների գավաթի դափնեկիր[1]։
Ալլա Շիշկինան հինգ տարեկանից զբաղվել է երաժշտությամբ և բալետով։ Յոթ տարեկաում հեռուստացույցով տեսել է գեղալողի մրցություն և ծնողներին խնդրել իրեն տանել «Օլիմպիական» մարզահամալիրի գեղալողի խմբակ։ Առաջին մարզիչը եղել է Ելիզավետա Ֆիլատկինան, հետագայում՝ Սվետլանա Վոլկովան, իսկ անհատական մարզիչը՝ Նատալյա Չիժովան։ Հետագայում մարզվել է Տատյանա Պոկրովսկայայի մոտ։
Պատանեկան հավաքականի կազմում չի ընդգրկվել։ Պեկինի Օլիմպիական խաղերից հետո ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականում (2008)։
2009 թվականին Հռոմում անցկացվող աշխարհի առաջնությունում Ռուսաստանի գեղալողի հավաքականը (Անաստասիա Դավիդովա, Նատալիա Իշչենկո, Դարյա Կորոբովա, Աննա Նասեկինա, Ալեքսանդրա Պացկևիչ, Սվետլանա Ռոմաշինա, Ալլա Շիշկինա, Անժելիկա Տիմանինա) նվաճել է երկու ոսկե մեդալ՝ հաղթելով տեխնիկական և ազատ ծրագրերում[2]։
2010 թվականին Բուդապեշտում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Ալլա Շիշկինան մասնակցել է խմբերի ու համակցված ծրագրերին, որտեղ ռուս մարզուհիները հաղթել են զգալի առավելությամբ։
2011 թվականին Շանհայում (Չինաստան) անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Ալլա Շիշկինան դարձել է աշխարհի եռակի չեմպիոն խմբերի և համակցված ծրագրերում։
2012 թվականին Ալլա Շիշկինան Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերի չեմպիոն։
2013 թվականին Կազանում անցկացվող ամառային Ունիվերսիադայում նվաճել է երկու ոսկե մեդալ՝ հաղթելով խմբերի[3] և համակցված ծրագրերում[4]։
Նույն թվականին Բարսելոնայում անցկացված աշխարհի առաջնությունում Ալլա Շիշկինան դարձել է աշխարհի չեմպիոն խմբերի ու համակցված մրցություններում[5][6][7]։
2015 թվականին Կազանում և 2019 թվականին Կվանջուում անցկացվող աշխարհի առաջնություններում Ալլա Շիշկինան արժանացել է ոսկե մեդալների խմբերի ու համակցված մրցություններում։ 2016 թվականին Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերին՝ հաղթելով խմբային վարժություններում։
Նկարահանվել է РЕН ТВ ալիքի «Званый ужин» ծրագրում։
Կրթություն է ստացել զբոսաշրջային մենեջմենթի բնագավառում և սպորտով զբաղվելուն զուգահեռ աշխատել մասնագիտությամբ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլա Շիշկինա» հոդվածին։ |
|