Ալլա Չերկասովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Ուկրաինա |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 5, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 165 սանտիմետր |
Քաշ՝ | 75 կիլոգրամ |
Ալլա Կոնստանտինովնա Չերկասովա (ուկրաիներեն՝ Алла Константиновна Черкасова, մայիսի 5, 1989, Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի մարզուհի, ազատ ոճի ըմբիշ, 2018 թվականի աշխարհի և 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող։
Ծնվել է 1989 թվականին Լվովում։ Ավարտել է Լվովի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը, իսկ ավելի ուշ՝ Լենինգրադի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի մագիստրատուրան։
Նրա մարզիչը եղել է Անդրեյ Պիստունին։ 2010 թվականին Ալլան դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2012 թվականին նա դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2016 թվականին՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նույն թվականին Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայում ուկրաինացի մարզուհին գրավել է 11-րդ տեղը։ 2017 թվականին Ալլան կրկին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
2019 թվականին Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում նա նվաճել է ոսկե մեդալ[1]։
2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած մայրցամաքային առաջնությունում մինչև 68 կգ քաշային կարգում Ալլան բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է բելառուս մարզուհի Աննա Սադչենկոյին և նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։
Տոկիոյում XXII ամառային օլիմպիական խաղերում բարձր սպորտային արդյունքների հասնելու, նվիրվածության և հաղթանակի կամքի համար 2021 թվականին արժանացել է Արքայադուստր Օլգայի 3-րդ աստիճանի շքանշանի[2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլա Չերկասովա» հոդվածին։ |
|