Ալլան Կապրոու | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1927[1][2][3][…] |
Ծննդավայր | Ատլանտիկ Սիթի, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | ապրիլի 4, 2006[5][1][2][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Encinitas, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց և Hans Hoffman School of Fine Art?[6] |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, նկարազարդող, performance artist, լուսանկարիչ, ինստալյացիոն արտիստ և վիդեոնկարիչ |
Ոճ | Fluxus? |
Ժանր | happening? |
Թեմաներ | ինստալյացիա |
Պարգևներ |
Ալլան Կապրոու (անգլ.՝ Allan Kaprow, օգոստոսի 23, 1927[1][2][3][…], Ատլանտիկ Սիթի, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] - ապրիլի 4, 2006[5][1][2][…], Encinitas, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ և արվեստի տեսաբան, գործածության մեջ է դրել հեփենինգ տերմինը։
Կապրոուն սովորել է արվեստ, երաժշտություն և արվեստի պատմություն։ Իր վրա ուժեղ ազդեցություն են ունեցել ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Քեյջին և աբստրակտ էքսպրեսիոնիստ Ջեքսոն Պոլլոքինը։ Կապրուն փորձել է հասկանալ և կանխատեսել ժամանակակից արվեստի զարգացումը՝ աբստրակտ էքսպրեսիոնիզմի դարաշրջանից հետո։ Ա. Կապրոուի համար արվեստում գլխավորը տարածության և ժամանակի, ինչպես նաև արտահայտիչ ժեստերի լեզվի օպտիմալ օգտագործումն է։ Նկարիչներ Ջորջ Մաչյունասի, Ջորջ Բրեխտի և Ալ Հանսենի հետ համատեղ կազմակերպում է առաջին հեփենինգները Նյու Յորքի Ռոյբեն պատկերասրահում։ Նա նաև մեծ ներդրում ունի առաջին էնվայրոնմենտների զարգացման գործում։
Իր ստեղծագործական կարիերայի սկզբում Ալլան Կապրոուն արագորեն անցավ վերացական էքսպրեսիոնիզմի նկատմամբ հետաքրքրությունից դեպի հավաքույթի։ Նա 1947–1948 թվականներին հաճախել է Հանս Հոֆմանի արվեստի դպրոցը՝ ստեղծելով արտահայտիչ կտավներ՝ հիմնված իրական բնապատկերների և կերպարների վրա։ Հոֆմանի այլ ուսանողների հետ Կապրոուն հիմնել է Հանսա պատկերասրահը Գրինվիչ Վիլիջում։ Շուտով նկարիչը հրաժարվեց օբյեկտների և նկարների ստեղծումից՝ ի օգուտ միջավայրերի և արվեստի նոր ձևի, որը կոչվում է հեփենինգ։ Նկարը, որը Կապրոուն ցուցադրեց Նյու Յորքի Հանսա պատկերասրահում 1952 թվականին, ցույց տվեց նկարչի փորձերը՝ օգտագործելու բազմաթիվ տեսակի պատկերներ և շարժումներ մեկ աշխատանքում։ 1953 թվականից պատկերասրահում տեղի ունեցող հերթական ցուցահանդեսներում նրա նկարչությունը դարձել է ավելի վայրի, եռանդուն և ծավալուն։ Կապրոուն նաև Hansa Gallery-ում ցուցադրել է նմուշներ, որը հիմք է հանդիսացել «գործողությունների կոլաժ» («action-collage») տեխնիկան ստեղծելու համար, որի համար նա օգտագործել է այնպիսի նյութեր, ինչպիսիք են ծղոտը, ճմրթված թերթերը, ողկույզները և առկայծող լույսերը։
Գտնվելով Պոլլոքի նկարչության ազդեցության տակ Կապրոուն կողմնակից դարձավ ստեղծագործության ստեղծման աշխատանքներում հանդիսատեսին ներգրավելու գործընթացին։ Պոլլոքը և կոմպոզիտոր Ջոն Քեյջը երկու մարդիկ են, ովքեր ամենամեծ ազդեցությունն են ունեցել Կապրոուի վրա։ Պոլլոքի ցուցահանդեսը Կապրոուի համար ոգեշնչում էր ստեղծել ամբողջական միջավայրեր։ 1958 թվականին ArtNews-ի «Ջեքսոն Փոլլոքի ժառանգությունը» հոդվածում Կապրոուն գրել է, որ Պոլլոքի նկարներն այնքան մեծ էին և ընդգրկուն, որ «դրանք դադարեցին նկարներ լինելուց և դարձան մեդիում» և ճանապարհ բացեց դեպի արվեստի նոր ձևեր, որտեղ գործողությունը կգերիշխի նկարչությանը։ «Ցանկացած տեսակի առարկաներ նոր արվեստի նյութեր են՝ ներկեր, աթոռներ, սնունդ, Էլեկտրական և նեոնային լույս, ծուխ, ջուր, հին գուլպաներ, շուն, ֆիլմեր, և հազար այլ իրեր»․ գրել է Կապրոուն։
1965 թվականին Կապրոուն բացատրեց իր էվոլյուցիան կոլաժից դեպի էնվայրոնմենթ և հեփենինգ՝ ասելով, որ իր աշխատանքն տարածվում են տարածության մեջ և ներառում է ավելի ու ավելի շատ տարրեր։ Աշխատանքները ընդլայնվում են այնքան ժամանակ, մինչև որ դրանք լրացնում են պատկերասրահը՝ ստեղծելով միջավայր դիտողների համար։ Կապրոուն անմիջապես տեսավ, որ յուրաքանչյուր այցելու դառնում է միջավայրի մի մասը։ 1957-1958 թվականների ընթացքում Կապրոուն ավելի ու ավելի շատ ազատություն էր առաջարկում հանդիսատեսին՝ խնդրելով նրանց փոխել կամ տեղափոխել իրերը, մինչև այն վերածվեց հեփենինգի։
Կապրոուն մենակ չէր իր փնտրտուքների մեջ։ Ռոբերտ Ռաուշենբերգը, Կլաես Օլդենբուրգը և Ջիմ Դայնը նույնպես աշխատել են թատերական տարրերով ստեղծագործությունների վրա (թեև շուտով նրանք վերադարձան ավելի ավանդական ձևերի)։ Նույն ուղղության փնտրտուքով էին զբաղված Եվրոպայում՝ Վոլֆ Վոստելը (Wolf Vostell) և Ֆլյուքսուսը, իսկ Ճապոնիայում՝ Գուտի խումբը։
18 հեփենինգները 6 մասից
Այս տեսակի առաջին աշխատանքը, որը կոչվում է «18 իրադարձություններ 6 մասից», ներկայացվել է Կապրոուի կողմից 1959 թվականի հոկտեմբերին Նյու Յորքի Չորրորդ պողոտայի Ռուբեն պատկերասրահում։ «Հեփենինգ» տերմինը առաջացել է այս ներկայացման անունից։ Կապրոուն պատկերասրահի տարածքը բաժանել է երեք մասի՝ օգտագործելով պլաստիկ միջնապատեր։ Այցելուները, տեսել են նարինջ բաժանող աղջկան, լուցկի վառող նկարչին, խաղալիք գործիքների նվագախմբին։
Այդ հափենինգի մասնակիցների թվում էին Ռոբերտ Ռաուշենբերգը, Ջասպեր Ջոնսը, Ալֆրեդ Լեսլին և Լեսթեր Ջոնսոնը։ Նրանք չունեին թատրոնի սովորական ատրիբուտներ՝ սյուժե, երկխոսություններ, կերպարներ, որոնք կատարում էին պրոֆեսիոնալ դերասանները։
«18 հեփենինգները 6 մասից»-ը հաջողություն ունեցավ, և Կապրոուի և մյուսների ներկայացումները հայտնի էին (դրանք տեղի էին ունենում դատարկ շենքերում, խանութներում, դասասենյակներում, կայարաններում և այլ ոչ ստանդարտ վայրերում)։ Կապրոուն մեկ տասնամյակ շարունակ պարբերաբար հեփենինգներ էր կազմակերպում Նյու Յորքում։ 1960 թվականից հետո նա իրեն նվիրել է Ամերիկայում հեփինինգին, արվեստի այս ձևը խթանելու, ստեղծելու և հաստատելու գործին։ Նրա հիմնական հետաքրքրությունը ընկած էր կյանքի և արվեստի ավանդական տարբերությունների ոչնչացման ոլորտում։ Հեփենինգը, ըստ Կապրոուի, թատերական բեմադրություն է, որը հրաժարվում է բեմ-հանդիսատես կառուցվածքից, ինչպես նաև ավանդական թատրոնի պատմողական գծից։ Թեև կարող են օգտագործվել առանձին կազմակերպչական տարրեր, կատարողները դիտվում են որպես շրջակա միջավայրի, ժամանակի, ձայնի, գույնի և լույսի ընդհանուր ձևավորման մեջ ներգրավված առարկաներ։ Կատարողներին խրախուսվում է օգտագործել չպլանավորված միջադեպեր՝ գործելով երևակայության վրա մի կառույցի ներսում, որն առաջարկում է տրված թեման։
Կապրոուի «Ինչպես կատարել հեփենինգ» (1966) աշխատության մեջ թիվ մեկ կանոնն էր. «Մոռացեք արվեստի բոլոր ստանդարտ ձևերը. մի նկարեք նկարներ, մի ստեղծագործեք պոեզիա, մի կառուցեք ճարտարապետություն, մի բեմադրեք պարեր, մի գրեք պիեսներ, մի հորինեք երաժշտություն, մի պատրաստեք ֆիլմեր և, առաջին հերթին, մի կարծեք, որ դուք կստանաք հեփենինգ՝ այդ ամենը միասին վերցնելով»[1]։
Գարնանային հեփինինգում (1961) նկարիչը անսպասելի տարր է ավելացրել։ Այցելուները տեղից տեղ են տեղափոխվել ձեղնահարկի տարածքում ՝ ենթարկվելով անսպասելի ազդեցությունների, ինչպիսիք են օդափոխիչից օդի հոսքը կամ աղմուկը։ Քննադատներն այս աշխատության մեջ նշել են Կապրոուի ուսուցիչ, կոմպոզիտոր Ջոն Քեյջի ազդեցությունը։
Հրել և քաշել. Հանս Հոֆմանի կահույքի Կատակերգություն (1963)-հեփենինգ, որի ընթացքում այցելուները վերադասավորում են կահավորանքը։ Այս ստեղծագործությունն ի սկզբանե ընկալվել է որպես Կապրոուի նկարչության ուսուցիչ Հանս Հոֆմանի պարոդիա, ով հաճախ օգտագործում էր «հրել և քաշել» արտահայտությունը երկչափ կոմպոզիցիայի դինամիկան նկարագրելու համար։ Կապրոուն Հոֆմանի հայեցակարգը տարածեց սոցիալական հարթակներում։ Կապրոուի բնօրինակ հրահանգներում ասվում է. «Յուրաքանչյուր ոք կարող է գտնել կամ պատրաստել մեկ կամ մի քանի սենյակ ցանկացած ձևի, չափի կամ գույնի։ Հետագայում հնարավոր է կահավորեք դրանք և ներկեք դրանց մի մասը կամ բոլորը։ Ցանկացած մեկ ուրիշը կարող է գալ և կահավորել ըստ ցանկության, եթե սենյակը կահավորված է։ Ամենօրյա իրերը կփոխվեն[7]։
1970-ականների սկզբին Կապրոուն հեփենինգներից անցավ ավելի մտերմիկ ստեղծագործությունների, որոնք նա անվանեց գործողություններ։ Նրանցից մեկին, օրինակ, մասնակցել է երկու մարդ։ Առաջինին խնդրեցին կանգնել մյուսի ստվերում և մնալ այնտեղ, թույլ չտալ հեռանալ։ Դա մի տեսակ խաղ էր, բայց նաև արտացոլում էր մարդկանց միջև փոխհարաբերությունները։ Կապրոուն սկսեց Trading Dirt նախագիծը 1983 թվականին։ Այն ներառում էր ինչ-որ մեկի հետ ցեխի դույլ փոխանակել։ Նա իր այգուց հողը փոխանակեց Սան Դիեգոյի Զեն կենտրոնի կեղտի հետ, որտեղ սովորում էր։ Այնուհետև նա այն փոխանակեց իր ընկերների «շան կեղտի» հետ. հող, որը նրանք փորել էին այն տարածքից, որտեղ թաղված էր իրենց շունը։ Անեկդոտներով ուղեկցվող փոփոխությունը տևել է մոտ երեք տարի։ Դա բավականին հանգիստ միջոցառումների շարք էր, որն այնուհետ շարունակեց գոյություն ունենալ տեսանկարահանումների տեսքով։
Կապրոուն դասավանդել է Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում, ավելի քան հարյուր հոդվածների և բազմաթիվ գրքերի, ֆիլմերի, հեփենինգների և պերֆորմանսի մասին տեսագրությունների, ինչպես նաև ժամանակակից արվեստի տեսության վերաբերյալ աշխատությունների հեղինակ է։ 1958 թվականից ի վեր հարյուրավոր հեփենինգներ են անցկացվել «Ըստ Ալլան Կապրոուի» ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի և այլ երկրների խոշորագույն թանգարաններում, պատկերասրահներում և ցուցասրահներում։
|
|
Thomas Dreher «Perfopmance Art nach 1945. Aktionstheater und Intermedia», München 2001.