Ալլիա

Ալլիա
Գետաբերանի տեղակայումՏիբեր[1][2][3]
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԻտալիա

Ալլիա (իտալ.՝ Allia, լատին․՝ Allia) իտալական փոքր գետ Լացիոյի շրջանում, որը հոսում է Տիբերի ձախակողմյան մասում։ Գետը սկիզբ է առնում հին հռոմեկան Կրուստումերիա (լատ. ՝ Crustumerium) քաղաքի լեռներից՝ հասնելով Մոնտերոտոնդո և թափվում Հռոմից 10 կմ հեռու գտնվող Տիբեր գետ։

Այս գետը առավել հայտնի է նրանով, որ այստեղ հռոմեացիները պարտություն են կրել (բանակը կազմված էր շուրջ 40000 զիվորից) այն գալերի կողմից, որոնց առաջնորդում էր Բրեննան 364 թվականի հուլիսի 18-ին քաղաքի հիմանդրումից հետո (ըստ հին տվյալների պատերազմը տեղի է ունեցել մեր թվարկությունից առաջ 387-390 թվականներին)։ Այդ պարտությանը հաջորդեց Հռոմի գրավումը և թալանումը գալերի կողմից, ովքեր քաղաքը լքեցին միայն փրկագին ստանալուց հետո։ Այս իրադարձությունը Հռոմում պատճառ հանդիսացավ հուլիսի 18-ը համարելու դժբախտ օր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Аллия (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 466.
  2. Hülsen C. Allia (գերմ.) // Kategorie:RE:Band I,2 — 1894.
  3. Аллия (ռուս.) // Военная энциклопедияСПб.: Иван Дмитриевич Сытин, 1911. — Т. 2. — С. 341.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ալլիա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլիա» հոդվածին։