Տեսակ | գյուղ Թուրքիայում |
---|---|
Տեղագրություն | Բեթելշաբաբ |
Վարչական միավոր | Բեթելշաբաբի գավառակ |
Երկիր | ![]() |
![]() | |
![]() |
Ալկի (նաև՝ Ալկեքար, Էլակուշ, Էլք, Տմորիք, Տմորիկ, Տմորիս, Բոհտան), ամրոց Մեծ Հայքի Կորճայք աշխարհի Վերին Կորդրիք գավառում՝ Տմորիքում, Վանա լճից հարավ, Տիգրիսի վտակներից մեկի ձախ ափին, Վան քաղաքից մոտ 90 կմ հարավ-արևմուտք[2]։
Ըստ ասուրա-բաբելական արձանագրությունների անվանվում էր Էլակուշ։ Ստրաբոնը հիշատակում է Σἁταλχα ձևով, որը հավանաբար առաջացել է հայերեն «Շատ-Ալկի» ձևից։ Վարդան Արևելցու «Աշխարհացույց»-ում կոչվում է Ալկէքար։ Ըստ Մովսես Խորենացու՝ ամրոցը կառուցվել է Մեծ Հայքի արքա Արտաշես Ա-ի դայակ Սմբատ Բագրատունու կողմից՝ ի հիշատակ իր Ալիկա կնոջ, որի անունով էլ կոչել է այն[2]։
Ալկին համապատասխանում է այժմյան Էլք ամրոցին։ Որոշ ուսումնասիրողներ այն տեղադրում են Տմորիք (Տմորիս) ամրոցի մոտերքում, որոշները այն ուղղակի նույնացնում են այդ ամրոցի, կամ Բոհտան բերդի հետ[2]։