Ալկիստիս Պրոտոփսալտի | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | հուն․՝ Άλκηστις-Σεβαστή Αττικιουζέλογλου |
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1954[1] (70 տարեկան) Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | երգչուհի և ձայնային դերասանուհի |
Գործիքներ | վոկալ և կիթառ |
Կայք | alkistisprotopsalti.gr |
![]() |
Ալկիստիս Պրոտոփսալտի (հուն․՝ Άλκηστις Πρωτοψάλτη), իսկական անունը Ալկիստիս-Սևաստի Ատիկյուզելոգլու (հուն․՝ Άλκηστις-Σεβαστή Αττικιουζέλογλου, հոկտեմբերի 18, 1954[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս), հույն երգչուհի։
Ալկիստիս Պրոտոփսալտին ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 18-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ 6 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Աթենք՝ Եգիպտոսում այդ ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների պատճառով։ Պատանեկության տարիներին նա զբաղվել է սպորտով։ Նրա մարզական կարիերան ավարտվել է 1975 թվականին կոմպոզիտոր Դիմոս Մուցիսի հետ հանդիպումից անմիջապես հետո, ով ճանաչեց նրա երգելու տաղանդը։ Շուտով երիտասարդ երգչուհին թողարկել է իր առաջին ալբոմը։ Նույն թվականին Սալոնիկի Սպորտի պալատում տեղի է ունեցել առաջին համերգային ելույթը։
Ալկիստիս Պրոտոփսալտիի հետ համագործակցած երաժիշտներն են՝ Ստամատիս Սպանուդակիսը, Լինա Նիկոլակոպուլուն, Ստամատիս Կրաունակիսը, Յորղոս Դալարասը, Գորան Բրեգովիչը, Պրահայի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի Դաշնության նախագահական նվագախումբը։
2015 թվականի օգոստոսի 28-ին նա որպես զբոսաշրջության նախարար երդվել է Վասիլիկի Թանու-Խրիստոֆիլուի[2] անցումային կառավարությունում (2015 թվականի սեպտեմբերի 21-ին կառավարությունը դադարեցրեց իր գոյությունը[3])։