Ալմամի Մորեյրա պորտ.՝ Almami Moreira | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 16, 1978[1][2][3] (45 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բիսաու, Գվինեա Բիսաու | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 168 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալմամի Սամորի դա Սիլվա Մորեյրա (պորտ.՝ Almami Samori da Silva Moreira, հունիսի 16, 1978[1][2][3], Բիսաու, Գվինեա Բիսաու), ֆուտբոլիստ Գվինեա Բիսաուից, կիսապաշտպան։ Խաղացել է պորտուգալական «Բոավիշտայում», բելգիական «Ստանդարդում» և սերբական «Պարտիզանում»։
Մորեյրան ծնվել է Գվինեա-Բիսաուում և 1994 թվականին ընդունվել է Բոավիշտայի պատանեկան ակադեմիա։ 1997 թվականին տեղափոխվել է գլխավոր թիմ, սակայն գրեթե անմիջապես վարձակալության է տրվել, նախ՝ հարևան «Գոնդոմար», իսկ ավելի ուշ՝ «Ժիլ Վիսենտե»։
«Բոավիշտա» է վերադարձել 1999 թվականին և պարբերաբար փոխարինման է դուրս եկել։ 2000/2001 մրցաշրջանում դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, թեև այդ մրցաշրջանում նա խաղադաշտ դուրս չի եկել ոչ մի անգամ։
2001 թվականին տեղափոխվել է բելգիական «Ստանդարդ»[4], որտեղ դարձել է երկրպագուների սիրելին։ Ակումբում անցկացրել է հինգ տարի՝ 2004/05 մրցաշրջանում վարձավճարով հանդես գալով գերմանական «Համբուրգում»[5]։
2006 թվականի օգոստոսին Մորեյրան միացել է Մոսկվայի «Դինամո» ռուսական ակումբին, որն այդ ժամանակ պայմանագրեր է կնքել մեծ թվով պորտուգալացի և պորտուգալախոս խաղացողների հետ։ Ինչպես և այդ պորտուգալացիների մեծ մասը, Մորեյրան հայրենիք է վերադարձել արդեն հունվարին և օգնել «Ավեշին» «խուսափել» բարձրագույն դիվիզիոնից դուրս մնալուց։
2007 թվականի հուլիսի 5-ին երկու տարվա պայմանագիր է կնքել սերբական «Պարտիզանի» հետ։ Ստացել է 10 համարի մարզաշապիկ՝ դառնալով առաջին պորտուգալացին ակումբի պատմության մեջ[6]։ Մորեյրան նոր ակումբում նորամուտը նշել է հուլիսի 19-ին «Զրինսկիի» դեմ խաղում և իր առաջին գոլը խփել է օգոստոսի 2-ին նույն ակումբի դեմ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղում։
Սեպտեմբերի 29-ին գոլի հեղինակ է դարձել «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում (2:2), ինչը նրան դարձրել է «Բելգրադի դերբիում» գոլ խփած առաջին պորտուգալացին։ Ակումբում անցկացրած առաջին մրցաշրջանում նա խաղադաշտ է դուրս եկել 28 անգամ և խփել է յոթ գոլ, իսկ «Պարտիզանը» նվաճել է Սերբիայի չեմպիոնի տիտղոսը և գավաթը։
2008 թվականի դեկտեմբերի 3-ին «Սևիլիայի» դեմ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղում Մորեյրան լուրջ վնասվածք է ստացել[7], բայց կարողացել է լիովին ապաքինվել։ 2009 թվականի ապրիլի 10-ին նա համաձայնել է նոր եռամյա պայմանագիր կնքել[8]։
2009 թվականի օգոստոսի 5-ին, ի հիշատակ նախօրեին մահացած մոր, Մորեյրան խաղացել է Կիպրոսի «ԱՊՕԵԼ»-ի դեմ Չեմպիոնների լիգայի ընտրական մրցաշարի երկրորդ խաղում և գոլ է խփել արդեն հանդիպման երրորդ րոպեին, սակայն կիպրոսցիներն ի վերջո հաղթել են երկու հանդիպումների արդյունքում (2։1):
2010 թվականի փետրվարի 27-ին Մորեյրան իր 100-րդ խաղն է անցկացրել «Պարտիզանի» կազմում՝ «Բորացի» (Չաչակ) դեմ խաղի 55-րդ րոպեին փոխարինելով Սաշա Իլիչին։
2011 թվականին 33-ամյա Մորեյրան տեղափոխվել է չինական «Դալյան Աերբին», իսկ հաջորդ տարի վերադարձել է Սերբիա, բայց արդեն «Վոյվոդինա»»[9]։ 2012 թվականի վերջին տեղափոխվել է իսպանական «Սալամանկա»[10]։
Ալմամի Մորեյրան կարիերան ավարտել է 2013 թվականին 35 տարեկանում՝ դառնալով պորտուգալական «Աթլետիկուի» մարզական տնօրենը»[11]։
Մորեյրան Պորտուգալիայի երիտասարդական հավաքականում խաղացել է 1990-ականների վերջին, իսկ 2002 թվականին ընդգրկվել է երկրի երկրորդ թիմի կազմում, որը հաղթել է «Vale do Tejo» ամառային մրցաշարում[12]։
2010 թվականին որոշել է հանդես գալ իր պատմական հայրենիքի՝ Գվինեա Բիսաուի հավաքականում՝ նրա կազմում խաղալով առաջին հանդիպումը 32 տարեկանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմամի Մորեյրա» հոդվածին։ |
|