![]() | |
Տեսակ | սննդային ապրանքանիշ |
Ենթատեսակ | coconut candy? և շոկոլադե սալիկ |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Ալմոնդ Ջոյը շոկոլադե բատոն է, որը արտադրում է «The Hershey Company»-ին։ Այն կազմված է քաղցրացրած, քերած կոկոսից, վերևում ամբողջական նուշով և պատված կաթնային շոկոլադով։ Ընկերությունը նաև արտադրում է Մունդուս բատոնները, որոնք նման են Ալմոնդ Ջոյին, բայց առանց նուշի և պատված են մուգ շոկոլադով։
Երկու բատոններն էլ ունեն նույն փաթեթավորումն ու լոգոյի դիզայնը՝ Ալմոնդ Ջոյը՝ կապույտ գույնի սխեմայով, իսկ Մունդուսը՝ կարմիր։
«Peter Paul Candy Manufacturing Company»-ին հիմնադրել են 1919 թվականին վեց հայ ներգաղթյալներ, այդ թվում՝ Պետրոս Պողոս Հալաջյանը և Մաքս Ֆրիդմանը[1]։ 1929 թվականին ընկերությունը ձեռք բերեց Մունդուս շոկոլադե բատոնների շարքը Վեսթ Հևենից, Կոնեկտիկուտի քաղցրավենիք արտադրող Վինչենտ Նիտիդոից[2]։ Մունդուս բատոնը մեծ տարածում գտավ ԱՄՆ զինվորականների շրջանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ովքեր մինչև 1944 թվականը գնել էին իրենց արտադրության 80%-ը՝ որպես խմորեղենին փոխարինող (5 միլիոն բատոն ամիսը[3])։ Ալմոնդ Ջոյ բատոնը ներկայացվել է 1946 թվականին՝ փոխարինելով Դրիմս բարին, որն առաջին անգամ թողարկվել էր 1934 թվականին։ Այն բաղկացած էր դիետիկ նուշից և կոկոսից, որոնք պատված են մուգ շոկոլադով[4]։ 1978 թվականին «Peter Paul»-ը միավորվեց «Cadbury-Schweppes» ընկերության հետ Անգլիայում։ 1988 թվականին «Hershey's» ընկերությունը գնել էր ԱՄՆ-ում իրենց շոկոլադային բիզնեսի իրավունքները՝ 300 միլիոն դոլարով, ինչը ներառում էր Մունդուս, Ալմոնդ Ջոյ և Յորք Փեփերմինթ Փաթի բրենդները, ինչպես նաև միայն Cadbury ապրանքներ՝ օրինակ՝ Dairy Milk և Caramello։ «Ալմոնդ Ջոյ» անունը ընտրել է «Peter Paul» ընկերության աշխատակից Աննա Զ. Ռանաուդոյը՝ Կոնեկտիկուտ նահանգի Նաուգատուկ քաղաքից։
«Hershey Company»-ին արտադրում էր Ալմոնդ Ջոյ բատոնը Կոնեկտիկուտ նահանգի Նոգատատակ քաղաքումբմոտ 20 տարի, մինչև 2007 թվականին արտադրությունը տեղափոխվեց ավելի ժամանակակից գործարան՝ «Stuarts Draft», Վիրջինիայում։ Տեղափոխության ժամանակ Նոգատատակի 250,000 քառակուսի ոտնաչափ գործարանը աշխատում էր 40% կարողությամբ[5]։
1970-ականներին «Peter Paul» ընկերությունը օգտագործել է Ջոյ Լևինի գրած` «Sometimes you feel like a nut / Sometimes you don't» երգի խոսքերը, որպես գովազդ Ալմոնդ Ջոյի ևՄունդուս կոնֆետների համար[6][7]։ Հեռուստատեսային գովազդն առաջին անգամ ցուցադրվել է 1977 թվականի հունվարին[8]: Բառախաղի միջոցով «feel like a nut» («զգալ քեզ խենթի պես») արտահայտությունը գովազդում սովորաբար ուղեկցվում էր կադրերով, որտեղ ինչ-որ մեկը տարօրինակ կամ անսովոր բան էր անում։ Օրինակ՝ ձիավորը նստած էր ձիու վրա հակառակ ուղղությամբ, կամ հարսնացուն իր փեսային էր բարձրացնում շեմից այն կողմ։
2000-ականների սկզբում «Hershey» ընկերությունը սկսեց արտադրել Ալոդ Ջոյ կոնֆետների տարբերակներ, այդ թվում՝ 2004 թվականին թողարկված սահմանափակ տարբերակները՝ Piña Colada և Double Chocolate Almond Joy, 2005 թվականին՝ White Chocolate Key Lime և Milk Chocolate Passion Fruit Almond Joy, և 2006 թվականին՝ Toasted Coconut Almond Joy։ 2009 թվականին «Hershey's»-ը թողարկեց Almond Joy Pieces անունով նոր կոնֆետ, որը չափերով նման էր M&Ms-ներին, սակայն պարունակում էին կոկոս, կաթնային շոկոլադ և նուշ՝ սև, սպիտակ և կապույտ գույներով[9]։ Չնայած լավ ընդունված, Almond Joy Pieces-ի արտադրությունը հետագայում դադարեցվեց՝ York Pieces-ի և Special Dark Pieces-ի հետ միասին՝ թողնելով միայն Reese's Pieces-ը այսօր վաճառքում[10]: