Ալյակսանդր Հուշտին | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ըմբիշ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 16, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր | Սվիսլոչ, Գրոդնոյի մարզ, Բելառուս |
Հասակ՝ | 187 սանտիմետր[1] |
Քաշ | 97 կիլոգրամ[1] |
Ալյակսանդր Սիարհեևիչ Հուշտին (բելառուս․՝ Аляксандр Сяргеевіч Гуштын, օգոստոսի 16, 1993, Սվիսլոչ, Գրոդնոյի մարզ, Բելառուս), բելառուս ազատ ոճի ըմբիշ։ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եռակի արծաթե մեդալակիր։ Ներկայացրել է Բելառուսը 2019 թվականին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպական խաղերում և նվաճել բրոնզե մեդալ է մինչև 97 կգ քաշային կարգում[2]։
Հուշտինը 2010 թվականին Սինգապուրում կայացած պատանեկան ամառային Օլիմպիական խաղերում հանդես է եկել մինչև 76 կգ քաշային կարգում, սակայն ոչ մի մեդալ չի նվաճել[3], զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը[4]: 2015 թվականին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած Եվրոպական խաղերում հանդես է եկել տղամարդկանց մինչև 86 կգ քաշային կարգում: Նույն թվականին Հուշտինը հանդես է եկել նաև տղամարդկանց մինչև 86 կգ քաշային կարգում 2015 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում, որտեղ իր առաջին գոտեմարտում պարտվել է լատվիացի Արմանս Զվիրբուլիսին[5]: Մեկ տարի անց նվաճել է բրոնզե մեդալներից մեկը տղամարդկանց 97 կգ քաշային կարգում 2016 թվականի համալսարանական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել Թուրքիայի Չորում քաղաքում[6]։
2017 թվականին Հուշտինը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ի սկզբանե նվաճել է բրոնզե մեդալներից մեկը մինչև 97 կգ քաշային կարգում, սակայն ռուս մարզիկ Բոլտուկաևը մեդալը դոպինգ օգտագործելու պատճառով զրկվել է արծաթե մեդալից, և արծաթե մեդալը հանձնվել է Հուշտինին[7][8]։ 2018 թվականին Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ մինչև 97 կգ քաշային կարգում[9][10]։
Հուշտինը ներկայացրել է Բելառուսը 2019 թվականի համաշխարհային ռազմական խաղերում, որն անցկացվել Է Չինաստանի Վուհան քաղաքում և նվաճել է արծաթե մեդալ մինչև 97 կգ քաշային կարգում[11]։ Եզրափակչում պարտվել է Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Հոսեյն Մոհամադիանին: 2020 թվականին Հուշտինը արծաթե մեդալ է նվաճել Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացած անհատական ըմբշամարտի աշխարհի առաջնությունան տղամարդկանց մինչև 97 կգ քաշային կարգում[12][13]։ Եզրափակչում պարտվել է ռուս Աբդուլռաշիդ Սադուլաևին[13]։ 2021 թվականի մարտին Եվրոպական որակավորման մրցաշարից նվաճել է 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցել ուղեգիր[14][15]։ Դուրս է մնացել պայքարից առաջին գոտեմարտից։
Օլիմպիական խաղերից երկու ամիս անց Հուշտինը պարտվել է Նորվեգիայի Օսլո քաղաքում կայացած ըմբշամարտի աշխարհի 2021 թվականի առաջնությունում տղամարդկանց մինչև 97 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում[16][17]։
Հուշտինը պարտվել է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում տղամարդկանց մինչև 97 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում[18]։ Մասնակցել է 2024 թվականի ըմբշամարտի Եվրոպայի օլիմպիական որակավորման մրցաշարին, որը տեղի է ունեցել Բաքվում, վաստակել է անհատ չեզոք մարզիկների քվոտային տեղ 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար[19][20]։
Տարի | Մրցաշար | Անցկացման վայր | Արդյունք | Քաշային կարգ |
---|---|---|---|---|
2017 | Եվրոպայի առաջնություն | Նովի Սադ, Սերբիա | 2-րդ | Ազատ ոճ 97 կգ |
2018 | Եվրոպայի առաջնություն | Կասպիյսկ, Ռուսաստան | 2-րդ | Ազատ ոճ 97 կգ |
2019 | Եվրոպայի առաջնություն | Բուխարեստ, Ռումինիա | 2-րդ | Ազատ ոճ 97 կգ |
Եվրոպական խաղեր | Մինսկ, Բելառուս | 3-րդ | Ազատ ոճ 97 կգ | |
Ռազմական համաշխարհային խաղեր | Ուհան, Չինաստան | 2-րդ | Ազատ ոճ 97 կգ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյակսանդր Հուշտին» հոդվածին։ |
|