Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը ռուս.՝ Алёша Птицын вырабатывает характер | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն և մանկական ֆիլմ |
Թվական | 1953 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Անատոլի Գրանիկ |
Սցենարի հեղինակ | Ագնիա Բարտո |
Օպերատոր | Եվգենի Շապիրո |
Երաժշտություն | Օլեգ Կարավայչուկ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 73 րոպե |
«Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը» (ռուս.՝ «Алёша Птицын вырабатывает характер»), խորհրդային սև-սպիտակ կինոկատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Անատոլի Գրանիկը 1953 թվականինի «Լենֆիլմ» կինոստուդիայում[1]։
Ֆիլմում ութամյա Նատալյա Սելեզնյովան[2] կատարել է իր առաջին դերը կինոյում։
Երրորդ դասարանցի Ալյոշա Պտիցինը որոշել է կոփել իր բնավորությունը՝ վաղ արթնանալ, կատարել օրվա ռեժիմը և ընդհանրապես ազատվել ծնողների ու տատիկի խնամակալությունից։ Բայց պատահում է չնախատեսված իրադարձություն. ցրված տատիկը՝ Օլյան, կորցնում է նամակը, որով նրա վաղեմի ընկերուհին՝ Սիման, հայտնում էր, թե երբ է լինելու Մոսկվայում, և ուշ է գնում կայարան։ Բացի այդ, շփոթություն է տեղի ունեցել. Սաշա թոռը, ինչպես նամակից հասկացել էր Օլյա տատիկը, իրականում աղջիկ է։ Պատահաբար նրանց հանդիպած Ալյոշան որոշել է մայրաքաղաքի հյուրերի համար էքսկուրսիա անցկացնել Մոսկվայում, որպեսզի նրանց աչքերում վերականգնի հյուրընկալ մոսկվացիների մասին իրական պատկերացումը և ուղղի տատիկի սխալը։
Լուսագրերում նշված չեն
|