Ալոպե | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Սեռ | իգական |
Հայր | Cercyon of Eleusis? |
Կողակից | Պոսեյդոն |
Զավակներ | Hippothoon? |
Թաղման վայր | Tomb of Alope, road from Eleusis to Megara?[1] |
Ալոպե (հին հունարեն՝ Ἀλόπη), հին հունական դիցաբանության կերպար ատտիկյան շարքից, Պոսեյդոնի սիրելին և Հիպպոֆոոնի մայրը, որին սպանում է հայրը՝ Կերկիոնը։ Դարձել է մի շարք անտիկ ողբերգությունների գլխավոր հերոսուհին, այդ թվում Եվրիպիդեսի ողբերգություններից մեկի։
Անտիկ հեղինակները Ալոպեին կոչել են Կերկիոնի՝ Ատտիկեի Էլեֆսիսի կայսեր դուստրը։ Նա աչքի է ընկել անսովոր գեղեցկությամբ, դրա համար էլ ծովային Պոսեյդոն աստվածը նրան դարձրել է իր սիրեցյալը։ Ալոպեն հղիացել է աստծուց և փորձել է դա թաքցնել հորից։ Ծնված երեխային նա տվել է ստնտուին, որպեսզի դեն նետի։ Հովիվները, գտնելով երեխային, բերում են Ալոպեի հոր մոտ։ Դստեր հագուստից, որի մեջ փաթաթված էր մանուկը, Կերկիոնը կռահում է ճշմարտությունը։ Կեղծ Հիգինուսի խոսքերով՝ նա հրամայել է «կողպել և սպանել» դստերը։ Երեխան փրկվում է և ստանում Հիպպոֆոոն անունը, քանի որ նրան կերակրել էին ձիերը։ Պոսեյդոնը Ալոպեի մարմինը վերածում է աղբյուրի, որն ստանում է նրա անունը[2][3][4]։
Աթենական հերոս Թեսևսը իր հետիոտն ճամփորդության ժամանակ սպանում է Կերկիոնին։ Պատմիչ Իստրոսը հաղորդում է, որ սպանվածի դստերը Թեսևսն առևանգում է[5], իսկ Պլուտարքոսը գրում է բռնաբարության մասին[6]։ Նրանցից ոչ մեկը անուն չի տալիս, սակայն ենթադրաբար խոսքը հենց Ալոպեի մասին է[3]։ Հիպպոֆոոնին Թեսևսը դարձնում է Էլեֆսիսի արքա[4]։