Ալվարո Ռիկո իսպ.՝ Álvaro Rico Ladera | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1996[1] (28 տարեկան) |
Ծննդավայր | Լա Պուեբլա դե Մոնտալբան, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | դերասան, երգիչ և մոդել |
Ընտրանի | Էլիտա |
Համատեղ ապրող(ներ) | Էսթեր Էքսպոսիտո |
Ալվարո Ռիկո Լադերա (իսպ.՝ Álvaro Rico Ladera, օգոստոսի 13, 1996[1], Լա Պուեբլա դե Մոնտալբան, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա[2][3]), իսպանացի դերասան։ Հայտնի է դարձել Նեթֆլիքս ընկերության «Էլիտա» երիտասարդական հեռուստասերիալում մարմնավորած Պոլոյի դերով։
2011 թվականին սկսել է դերասանական գործունեությունը՝ խաղալով «Լա Սելեստինա» թատերական ներկայացման մեջ, իսկ նրա հեռուստատեսային առաջնելույթը կայացել է 2017 թվականին «Բժշկական կենտրոն» սերիալի դրվագներից մեկում[4]։ 2017 թվականին խաղացել է նաև «Թավշյա հավաքածու» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Նիկոլասին[5]։
2017 թվականի վերջին հայտարարվել է, որ նա կդառնա Նեթֆլիքսի «Էլիտա» իսպանական հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկի՝ Պոլոյի դերակատարը[6]։ Հեռուստասերիալում նրա հիմնական խաղընկերներն են Միգել Էռանը և Էսթեր Էքսպոսիտոն[7], որի հետ նա սիրավեպ է ունեցել[5]։ Սերիալում նա խաղացել է բիսեքսուալ երիտասարդ տղայի դեր, որը սիրային եռանկյունու մեջ է Կառլայի (Էքսպոսիտո) և Քրիստիանի (Էռան) հետ[5]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվարո Ռիկո» հոդվածին։ |
|