Ալտա-ֆյորդ | |
---|---|
Տեսակ | ֆյորդ |
Երկիր | Նորվեգիա |
Վարչատարածք | Ալտա Ֆլորեստա |
Երկարություն | 38 կմ |
Լիճ հոսող գետ | Altaelva?, Sørelva? և Tverrelva? |
Ալտա-ֆյորդ (նորվ.՝ Altafjorden), ֆյորդ (հողի մեջ խորապես խրված ժայռոտ ափեր), որը գտնվում է Նորվեգիայի Ֆինմարք վարչատարածքային միավորի Ալտա քաղաքի մոտ։ Միանում է Նորվեգական ծովին[1]։
Ֆյորդի երկարությունը 38 կմ է։ Հանդիսանում է Ալտաէլվ գետի գետաբերանը[2]։
1972թ.-ին ֆյորդի ժայռերին հայտնաբերվեցին ժայռապատկերներ, որոնք ստացան Ալտեի ժայռապատկերներ անվանումը։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է շուրջ 3000 ժայռապատկեր 15 կմ հատվածի վրա։ Այս տարածքը դարձել է թանգարան բաց երկնքի տակ և 1985թ.-ին ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ դառնալով Նորվեգիայի միակ նախապատմական ժամանակաշրջանի հուշարձանը, որը ընդգրկված է այդ ցուցակում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ալտա-ֆյորդի կողային վտակում՝ Կո-ֆյորդում տեղակայվել է ֆաշիստա-գերմանական զորքերի ռազմածովային բազա, որտեղ 1942—1944 թթ.ներին տեղակայվել է Տիրպեց գծանավը։ Ներկայումս տվյալ վայրում գտնվում է Տիրպեցի գծանավի թանգարանը (նորվ.՝ Tirpitz Museum Alta)[3].[4]