Ծնվել է | հունվարի 14, 1849[2][3] |
---|---|
Ծննդավայր | Härnösands domkyrkoförsamling, Շվեդիա[4][3][2] |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 1923[3][5] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Bredestad, Շվեդիա[3][5] |
Գերեզման | Säbrå Church[6] |
Գրական անուն | Thyra, Lovisa Petterkvist և Stig Stigson |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Լեզու | շվեդերեն |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Պարգևներ | |
Alfhild Agrell Վիքիպահեստում |
Ալֆհիլդ Թերեսիա Ագրել (շվեդ.՝ Alfhild Teresia Agrell, հունվարի 14, 1849[2][3], Härnösands domkyrkoförsamling, Շվեդիա[4][3][2] - նոյեմբերի 8, 1923[3][5], Bredestad, Շվեդիա[3][5]), շվեդ կին գրող և դրամատուրգ։ Հայտնի է դարձել սեռական հավասարության մասին աշխատանքներով և «Սեռական բարոյականության մասին սկանդինավյան վիճաբանություններ» (շվեդ.՝ Sedlighetsdebatten) շարժմանը մասնակցությամբ։
Ալֆհիլդ Ագրելը ծնվել է Էրիկ Յոհան Մարտինի և Կարոլինա Մարգարետա Ադոլֆսոնի ընտանիքում, որոնք աշխատել են որպես հրուշակագործներ։ 1868-1895 թվականներին ամուսնացած է եղել ստոկհոլմցի առևտրական Ա. Ագրելի հետ։ Ալֆհիլդ Ագրելը հետաքրքրվել է կանացի շարժմամբ՝ լինելով «Սեռական բարոյականության մասին սկանդինավյան վիճաբանությունների» (շվեդ.՝ Sedlighetsdebatten) անդամ և պատկանել է այն սակավաթիվ արմատական կանանց թվին, որոնք հասարակությունում կրել են Շվեդիայի հագուստների բարեփոխումների ասոցիացիայի (շվեդ.՝ Svenska drägtreformföreningen) ռեֆորմիստական հագուստ։
Օգտագործել է Թիրա (շվեդ.՝ Thyra), Լովիսա Փեթերքվիստ (շվեդ.՝ Lovisa Petterqvist) և Սթիգ Սթիգսոն (շվեդ.՝ Stig Stigson) կեղծանունները, բայց շուտով ստորագրել իր սեփական անունով, որն անսովոր էր այդ ժամանակի կնոջ համար։ Այդ դարի այլ հայտնի շվեդ դրամատուրգները, ինչպիսիք են Լուիզա և Ժանետա Գրանբերգեր քույրերը, օգտագործել են տղամարդկանց կեղծանուններ։ Ալֆհիլդը կենտրոնացել է սեռական երկակի ստանդարտների թեմայի վրա, որն այդ դարաշրջանի հանրության համար արտառոց էր։
Ալֆհիլդ Ագրելը կարևոր ներդրում է ունեցել սեռական հարաբերություններում գենդերային հավասարության խթանման գործում։ Իր աշխատանքներում նա ուսումնասիրել է սեռական անարդարության հարցերն ու հետևանքները, սեռական երկակի ստանդարտները, ինչպիսիք են, օրինակ, այն, որ կինն արհամարհվում է, երբ նա անում է նույն բանը, ինչ սեռական հարցերում տղամարդը, «վատ համբավի» առկայության հարցերը, մեղքի հարցերը, որոն դրվում էին կնոջ վրա, այլ ոչ թե տղամարդու, երբ երեխան ծնվում է ամուսնությունից դուրս, և դժվարությունները, երբ աշխարհիկ կինը և բարձրագույն դասի տղամարդը սիրահարվում են միմյանց։
Բայց նա հոռետես էր իր հույսերի մեջ, որ տղամարդիկ և կանայք երբևէ կարող են հասնել սեռական հավասարության և կասկածում էր, որ կանայք կարող են այն գտնել իրենց ամուսնության մեջ, որտեղ նրանք օրենքով սահմանափակված էին և տրվել էին իրենց ամուսինների կամքին[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆհիլդ Ագրել» հոդվածին։ |
|