Ալֆոնս Ռաբ

Ալֆոնս Ռաբ
ֆր.՝ Alphonse Rabbe
Ծնվել էհուլիսի 18, 1784(1784-07-18)[1][2][3]
ԾննդավայրՌեզ
Վախճանվել էդեկտեմբերի 31, 1829(1829-12-31) (45 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
Մասնագիտությունլրագրող, պատմաբան, գրող և բանաստեղծ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա

Ալֆոնս Ռաբ (ֆր.՝ Alphonse Rabbe. հուլիսի 18, 1784(1784-07-18)[1][2][3], Ռեզ - դեկտեմբերի 31, 1829(1829-12-31), Փարիզ), ֆրանսիացի գրող, բանաստեղծ, ժուռնալիստ, էսսեիստ, գրաքննադատ, պատմաբան:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության ասպարեզում իր նորամուտը Ռաբը կատարել է 1808 թվականին: 1812 թվականին երկու տարով ծառայության է անցել Իսպանիայում գտնվող ֆրանսիական ռազմական վարչակազմում և այդ ժամանակամիջոցում մարմնավաճառ մի «գնչուհուց» վարակվել է սիֆիլիսով։ Վերադառնալով Մարսել՝ հրապարակավ աջակցել է Բուրբոնների վերականգնմանը: Դժգոհ լինելով քաղաքական զարգացումներից և սեփական կարիերայից՝ Ռաբն անցել է հանրապետական-ազատական ճամբար և հիմնել լիբերալ գեղագիտական Le Phocéen ամսագիրը, որը կարճ կյանք է ունեցել[4]։

1820-ական թվականներից Ա.Ռաբն աշխատել է Փարիզում, դարձել մեծ հարգանք վայելող լրագրող, պատմաբան ու քննադատ։ Նրա պատմական գործերը թարգմանվել են գերմաներեն, իսպաներեն և անգլերեն։ Նա համարվում է «մոլեգին ռոմանտիկ»՝ իր խորապես հոռետեսական էսսեների պատճառով, որոնցում արդարացնում է ինքնաքայքայումն ու ինքնասպանությունը[4]։

Որպես լրագրող՝ Ռաբը հիմնականում գրել է արվեստի մասին։ Հեղինակ է նաև մի շարք պատմական աշխատությունների, որոնք ժամանակին ժողովրդականություն էին վայելում և լայն տարածում էին գտել[4]: Նրա գրչին են պատկանում մի շարք աշխատություններ Ռուսաստանի, Իսպանիայի և Պորտուգալիայի պատմության վերաբերյալ, ինչպես նաև Ալեքսանդր I կայսեր կենսագրությունները[4]։

Սիֆիլիսից այլանդակված՝ նա կախվածություն է ձեռք բերել ափիոնից՝ փորձելով դրա միջոցով իր կյանքն ավելի տանելի դարձնել[4]: Ալեքսանդր Դյուման հետևյալ կերպ է նկարագրել Ա. Ռաբի դեմքը. «կարծես վագրը ճղճղատած լիներ նրա դեմքը»։ Ա. Ռաբն այսօր առաջին հերթին հիշվում է հետմահու՝ 1835 թվականին լույս տեսած իր «Հոռետեսի ալբոմ»-ով, որտեղ գրում է գոյության անիմաստության մասին։

Ենթադրվում է, որ նա գրել է նաև «Գորշ քույրը» վերնագրով մի վեպ, սակայն դրա ձեռագիրը չի պահպանվել։ Չնայած հասարակությունից իր գրեթե լրիվ կտրվածությանը՝ Ռաբը ընկերություն էր անում ժամանակի մի շարք առաջատար գրական գործիչների հետ, որոնց թվում էին Վիկտոր Հյուգոն, Ալեքսանդր Դյումա-հայրը, Բենժամեն Կոնստանը[4]:

Նա մահացել է 1829 թվականին լաուդանումի՝ հաշիշի թուրմի ու սպիրտի խառնուրդի գերդոզավորումից։ Նրա ստեղծագործությունն ազդել է համախոհ գրողների՝ Բոդլերի, Սիորանի և այլոց վրա:

Ընտրյալ երկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Travail pour l'introduction du Voyage pittoresque en Espagne par A. Laborde, 1808 թ
  • Ռուսական պատմական պատմություն, 1812 թ
  • Resumé de l'histoire d'Espagne, 1823 թ
  • Resumé de l'histoire du Portugal, 1823 թ
  • Resumé de l'histoire de la Russie, 1825 թ
  • Histoire d’Alexandre I’empereur de Russie, 1826 թ
  • Album d'un pessimiste. Variétés littéraires, politiques, morales et philosophiques, precédé d'une pièce en vers de Victor Hugo, et d'une notice par Louis-François L'Héritier, Paris, Librairie de Dumont, 1835 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Universalis, Encyclopædia. «Biographie d'ALPHONSE RABBE (1786-1829)». Encyclopædia Universalis (ֆրանսերեն). Վերցված է 2024-12-18-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Рабб, Альфонс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Louis Andrieux: Alphonse Rabbe, Dissertation, Impr. Lahure, Paris, 1927.
  • Lucienne de Wieclawik: Alphonse Rabbe dans la mêlée politique et littéraire de la Restauration: thèse principale pour le Doctorat ès Lettres présentée à la Faculté des Lettres et des Sciences Humaines de l’Université de Paris, A. G. Nizet, 1963, 595 S.
  • France, Peter (Ed.) (1995). The New Oxford Companion to Literature in French. Oxford: Clarendon Press. 0-19-866125-8
  • Frey, John Andrew (1999). A Victor Hugo Encyclopedia. Westport, CT: Greenwood Press. 0-313-29896-3
  • Boura, Olivier (2017): Dictionnaire des écrivains marseillais, Marseille, éditions Gaussen
  • de Wieclawik, Lucienne (1963): Alphonse Rabbe dans la mêlée politique et littéraire de la Restauration (thèse présentée à la Sorbonne pour le doctorat ès lettres), Librairie Nizet, Paris
  • Véron, Louis-Désiré Véron (reprint 1836): Revue de Paris, vol. 32, p. 58 (onlin version)
  • Touraine, Yves (1960): Le Suicide ascétique: essai, Nouvelles Éditions Debresse, 115 pages, p. 76

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]