Ալֆոնսո Բոնաֆեդե իտալ.՝ Alfonso Bonafede | |||
Ալֆոնսո Բոնաֆեդեն 2013 թվականին | |||
| |||
---|---|---|---|
2018 թվականի հունիսի 1-ից | |||
Նախորդող | Անդրեա Օռլանդո | ||
| |||
2013 թվականի մարտի 5-ից | |||
Կուսակցություն՝ | Հինգ աստղերի շարժում | ||
Կրթություն՝ | Պիզայի համալսարան և Ֆլորենցիայի համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | Փիլիսոփայության դոկտոր | ||
Մասնագիտություն՝ | Քաղաքական գործիչ, իրավագետ, իրավաբան | ||
Գործունեություն՝ | Քաղաքականություն | ||
Ազգություն | Իտալիա | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | հուլիսի 2, 1976 (48 տարեկան) | ||
Ծննդավայր | Մաձարա դել Վալո | ||
Քաղաքացիություն | Իտալիա | ||
Ի ծնե անուն | իտալ.՝ Alfonso Bonafede | ||
Կայք՝ | Կայքը | ||
Ալֆոնսո Բոնաֆեդե (իտալ.՝ Alfonso Bonafede, հուլիսի 2, 1976, Մաձարա դել Վալո), իտալացի քաղաքական գործիչ, Հինգ աստղերի շարժում կուսակցությունից 2013 թվականի մարտի 5-ից Պատգամավորների պալատի անդամ, 2018 թվականի հունիսի 1-ից Իտալիայի արդարադատության նախարար։
Ալֆոնսո Բոնաֆեդեն ծնվել է 1976 թվականի մայիսի 2-ին Մաձարա դել Վալոյում։ Իրավունքի փիլիսոփայության դոկտոր, իրավաբան։ 2009 թվականին մասնակցել է Ֆլորենցիայի քաղաքապետի ընտրություններին, որպես Հինգ աստղերի շարժում կուսակցության թեկնածու՝ հավաքելով ձայների 1,82%-ը։ Պատգամավորների պալատ է ընտրվել 2013 թվականի մարտի 5-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, Տոսկանա նահանգի 12-րդ ընտրատարածքից (1300-ից 227 ձայն)։ 2013 թվականի մայիսի 7-ից 2-րդ հանձնաժողովի (արդարադատության) անդամ է, 2015 թվականի հուլիսի 21-ից՝ հանձնաժողովի փոխնախագահ։ 2013 թվականի հունիսի 26-ից նաև նիստեր Է գումարել Իտալիայի Պատգամավորների պալատի բողոքարկման հանձնաժողովում։
2018 թվականի հունիսի 1-ին Կոնտեի կառավարությունում զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը[1]։
2019 թվականի սեպտեմբերի 4-ին պահպանել է պաշտոնը Ջուզեպպե Կոնտեի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ[2]։
2020 թվականի մայիսի 20-ին Սենատը մերժել է Բոնաֆեդեի անվստահության երկու քվեն, որոնցից առաջինը նախաձեռնվել էր աջ կենտրոնների կողմից, իսկ երկրորդը՝ «Ավելի շատ Եվրոպա» խմբակցության կողմից[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսո Բոնաֆեդե» հոդվածին։ |
|