- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախա (այլ կիրառումներ)
Ախա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում։ Գտնվում էր Ծիրանաց լեռների արևմտյան փեշերին։ Գտնվում է Հասանկալայից 5 կմ հյուսիս՝ Հասանկալայի դաշտում, Ծիրանաց լեռների արևմտյան ստորոտին, Արաքս գետի ձախ կողմում։
Հնում եղել է ավան Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բասենի գավառում։ XX դարի սկզնին ուներ 41 տուն բնակիչ։ 1912 թ.-ին ուներ ընդամենը 3 տուն հայ բնակիչ։
Ախան ուներ Ս. Աստվածածին եկեղեցի, որը կանգուն էր մինչև XX դարի սկիզբը։ Եկեղեցին XI դարում կառուցել էր Գրիգոր Մագիստրոսը։ Այն իրենից կենտրոնագմբեթ և սրբատաշ քարերով ճարտարապետական գեղեցիկ կառույց էր ներկայացնում[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 195)։
|
|
---|
| Քաղաքներ | |
---|
| Վերին Բասենի գյուղեր | |
---|
| Ստորին Բասենի (Խորասանի) գյուղեր | |
---|
| |
|