Պերուական խոհանոց | |
---|---|
Տեսակ | ճաշ |
Ենթատեսակ | սոուս |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Ախի (իսպ.՝ ají), կծու թանձրուկ, որի հիմքում ընկած է համանուն պղպեղի տեսակը (Capsicum baccatum)․ բաղադրության մեջ մտնում են լոլիկներ, գինձ, սոխ և ջուր[1]։
Ինկերի ժամանակաշրջանից սկսած (այն անվանում էին ուչու) ախին պատրաստում են Անդրիական երկրներում, ինչպիսին են Բոլիվիան, Կոլումբիան և Պերուն։
Բաղադրատոմսը բավականին փոփոխվում է կախված հեղինակից և տարածաշրջանից և նախասիրություններից։ Կոլումբիայում և Էկվադորում ավանդաբար սնունդը կծու չէ, դրա համար ախին կարելի է ավելացնել գրեթե բոլոր ուտեստի վրա բույր և կծվություն ավելացնելու համար։ Հիմնականում այն ավելացնում են այնիպիսի ուտելիքների մեջ, ինչպիսին են մսային հակակոչուները և չուգչուկարասը, ապուրը, չորիսոն կամ էմպանադան[2][3][4]։
Չիլիում կա նման տեսակ, որը հայտնի է որպես ախի չիլենո («չիլիական ախի»), որը պարունակում է լրացուցիչ բաղադրամաս, կիտրոնի հյութ։