Տեխնիկական նվաճումների համար մրցանակ (անգլ.՝ Technical Achievement Award), գիտատեխնիկական նվաճումների համար մրցանակի տարատեսակ, որը հանձնվում է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի կողմից։ Մրցանակը նախատեսված է այն մարդկանց և կինոընկերությունների համար, որոնք իրենց տեխնիկական նվաճումներով մեծ ավանդ են ունեցել համաշխարհային կինոարտադրության ոլորտում։ Մրցանակակիրներին շնորհվում է Ակադեմիայի վկայականը։ Վկայականի շնորհման արարողությունը կայանում է բուն մրցանակաբաշխությանը նախորդող երեկոյի ընթացքում տեղի ունեցող ընթրիքի և արարողության ժամանակ[1]։ Այս արարողությունը սովորաբար չի հեռարձակվում հեռուստացույցով։
Այս ցանկում ընդգրկված են Ակադեմիայի վկայականին արժանացած մարդիկ և կինոընկերությունները։