Ակադեմիկոս Իվան Պավլով ռուս.՝ Академик Иван Павлов | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1] և կենսագրական ֆիլմ |
Թվական | 1949 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գրիգորի Ռոշալ |
Սցենարի հեղինակ | Միխայիլ Պապավա |
Դերակատարներ | Ալեքսանդր Բորիսով, Նինա Ալիսովա, Վլադիմիր Չեստնիկով, Վլադիմիր Բալաշով և Նիկոլայ Չերկասով |
Օպերատոր | Վյաչեսլավ Գորդանով, Մոիսեյ Մագիդ և Լև Սոկոլսկի |
Երաժշտություն | Դմիտրի Կաբալևսկի |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 103 րոպե |
«Ակադեմիկոս Իվան Պավլով» (ռուս.՝ «Академик Иван Павлов»), խորհրդային սև-սպիտակ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գրիգորի Ռոշալը 1949 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում։
Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1949 թվականի փետրվարի 9-ին[2]։
Ֆիլմը պատմում է Իվան Պետրովիչ Պավլովի աշխատանքի մասին, գիտության բնագավառում նրա առաջին քայլերից մինչև սենսացիոն բացահայտումներ, որոնք մեծ դեր են խաղացել բժշկության և հոգեբանության զարգացման գործում։
Ֆիլմի գործողություններն սկսվում են Ռյազանում 1875 թվականին։ Երիտասարդ բժիշկ Իվան Պավլովը երազում է ապրել կյանքը «իսկապես, մարդկայնորեն»։ Դժվար է ու խոչընդոտներով լի գիտնականի ուղին։ Պետական գերատեսչությունը միջոցներ չի հատկացնում գիտական հետազոտությունների համար, փորձարարական կենդանիները չեն հերիքում։ Պավլովը դրանք գնում է սեփական խնայողություններով։ Փորձերը հաջորդում են մեկը մյուսին։ Պավլովը ջերմեռանդությամբ ու համառորեն ձգտում իր նպատակին։ Մարսողական ֆիզիոլոգիայի վերաբերյալ աշխատությունների համար նրան շնորհվում է Նոբելյան մրցանակ։ Պավլովը բացահայտում է բարձրագույն կենդանիների ուղեղի գործառույթների օբյեկտիվ ուսումնասիրության ուղիները։ Պավլովի օգնականը՝ իդեալիստ Զվանցևը, որը դարձել է մատերիալիստ գիտնականի գաղափարական հակառակորդը, նրան արգելում է մտնել «հոգու սրբավայրը», բայց Պավլովը համարձակորեն հարձակվում է իր հակառակորդների վրա։ Վրա է հասնում հեղափոխական 1917 թվականը։ Պավլովը զայրույթով մերժում է արտասահման մեկնելու ամերիկյան գործակալի առաջարկը և ընդմիշտ մնում է իր ժողովրդի հետ, իր հայրենիքում։
Ֆիլմը վերականգնվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1976 թվականին․
|