Ականթ դիոսկորեանման | |
![]() Ականթ դիոսկորեանման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ականթազգիներ (Acanthaceae) |
Ցեղ | Ականթ (Acanthus) |
Տեսակ | Ականթ դիոսկորեանման (A. dioscoridis) |
Միջազգային անվանում | |
Acanthus dioscoridis |
Ականթ դիոսկորեանման (լատին․՝ Acanthus dioscoridis L.), ականթազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Բազմամյա գեղազարդային խոտաբույս է, որն ունի ուղիղ կանգնած 30-40 սմ բարձրությամբ ցողուն։ Տերևները ամբողջական են։ Պսակը՝ միաշուրթ, ծիրանի–վարդագույն։ Ծաղկաբույլը՝ խիտ, երկարավուն։ Ծաղկակիցները՝ փշոտ–ատամնավոր են, հաճախ՝ մանուշակագույն[1]։
Հայաստանում հանդիպում է Գեղամի ֆլորիստիկական շրջանում, Հատիս լեռնագագաթի ստորոտում։ Աճում է նաև Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում և Արևմտյան Իրանում[1]։
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1600–1700 մ բարձրությունների վրա, քարքարոտ աճելավայրերում, դաշտերի եզրերին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոս ամիսներին[1]։
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ ոչ մեծ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²–ից էլ փոքր է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ[1]։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականթ դիոսկորեանման» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականթ դիոսկորեանման» հոդվածին։ |
|