Ակարի Ֆուձինամի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ճապ.՝ 藤波 朱理 |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Ճապոնիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 11, 2003 (21 տարեկան) |
Ծննդավայր՝ | Յոկաիտի, Միե, Ճապոնիա |
Հասակ՝ | 163 սանտիմետր |
Ակարի Ֆուձինամի (ճապ.՝ 藤波朱理, նոյեմբերի 11, 2003, Յոկաիտի, Միե, Ճապոնիա), ճապոնացի մարզիկ, ազատ ոճի ըմբշամարտիկ, 2024 թվականի օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Ասիայի կրկնակի չեմպիոն։
2020 թվականին ազգային առաջնությունում նա դարձել է մինչև 53 կգ քաշայինների չեմպիոն։
2021 թվականին Նորվեգիայում կայացած աշխարհի առաջնությունում նա ոսկե մեդալ է նվաճել մինչև 53 կգ քաշային կարգում։ Եզրափակչում նա հաղթել է մոլդովացի մրցակցուհուն՝ Յուլիա Լեորդային։
2022 թվականին Ուլան Բատորում կայացած Ասիայի առաջնությունում նա դարձել է մինչև 53 կգ քաշայինների չեմպիոն։ Եզրափակչում նա հաղթել է Մոնղոլիայի իր մրցակցին։ Մեկ տարի անց Աստանայում նա կրկնել է իր հաջողությունը, իսկ եզրափակիչում կոտրել հնդիկ մարզիկ Անտիմ Պանգալի դիմադրությունը։
2023 թվականի սեպտեմբերին Սերբիայում կայացած աշխարհի առաջնությունում մինչև 53 կգ քաշային կարգում Ակարին ոսկու համար պայքարում հաղթել է բելառուսուհի Վանեսա Կոլոդինսկայային և նվաճել իր հերթական մրցանակը[1][2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակարի Ֆուձինամի» հոդվածին։ |
|