Ակհիլ Բհարատիյա Ակհարա Փարիշադ | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն, գաղտնի ընկերություններ և կրոնական կազմակերպություն |
Երկիր | Հնդկաստան |
Հիմնադրված | 1954[1] |
Գլխադասային գրասենյակ | Այոդյա, Ուտար Պրադեշ, Հնդկաստան |
Կայք | abspbharath.in |
Համայն Հնդկաստանի Ակհարայի խորհուրդ կամ Ակհիլ Բհարատիյա Ակհարա Փարիշադ (անգլ.՝ The Akhil Bharatiya Akhara Parishad ), գաղտնի կազմակերպություն Հնդկաստանում, հինդու Սանտերի (սրբերի) և սադհուների (ասկետիկներ) կազմակերպություններից մեկը[2][3]։ ԱԲԱՓ-ը կազմված է 14 ակհարայից («շկոլա») կամ հինդուական սանտերի և սադհուների կազմակերպություններից։
«Նիրմոհի Ակհարա» (ներառված է Այոդհայի Ռամի Ջանմաբհումի (ծննդավայրի) մասին վեճում) և «Շրի Դատատրեա Ակհարա» հինդուական մենաստանները նրա մաս կազմող նշանավոր ակհարաներից երկուսն են։
Ակհիլ Բհարատիյա Ակհարա Փարիշադ խորհուրդը հիմնվել է հինդուական հասարակության ակհարայի համակարգի վրա։ Ակհարա բառացիորեն հնդկերենով նշանակում է ըմբշամարտի ռինգ, բայց իմաստային առումով նշանակում է քննարկումների վայր[4]։ Կան 14 այդպիսի կազմակերպություններ, որոնք հիմնվել են հինդուիզմի ձևի և հինդուական փիլիսոփայության ձևի վրա, որին նրանք հավատարիմ են։ Ակհարաների մեծ մասը վայշնաներ են (Վիշնու Աստծո նվիրյալներ) և շիվաներ ( Շիվա Աստծո նվիրյալներ)։
Ակհարայի համակարգը հիմնադրվել է դեռ 8-րդ դարի սկզբին, երբ Ադի Շանկարաչարյան ենթադրում էր, որ հիմնել է յոթ ակհարա (հնարավոր է՝ 10, քանի որ դրանք հայտնի են նաև որպես Դասնաամի)․ Մահանիրվանի, Նիրանջանի, Ջունա, Աթալ, Ավահան, Ագնի և Անանդ Ակհարա։ Ակհարայի ամենավաղ արձանագրված հիմքը Աբհանայի հիմնադրումն էր մ.թ.ա 547 թվականին[4]։ Հնդկաստանում մուսուլմանների տիրապետության և հետագայում բրիտանական իշխանության ժամանակաշրջանում Ակհարաները հավաքվել և կազմակերպվել են միասին, հատկապես Կումբա Մելայի ժամանակ աշխատել են պահպանել հինդուական կրոնն ու մշակույթը[4]։ 1565 թվականին Մադհուսուդանա Սարասվատին արշավանքներին դիմակայելու և հինդուներին պաշտպանելու համար սկսել է նախապատրաստել Ակհարաները որպես զինված ռազմական ուժ[4]։
Հինդուիզմ |
Դհարմա · Արտհա · Կամա |
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Կինը հինդուիզմում · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Չնայած նրան, որ ԱԲԱՓ-ը չի մասնակցում ընտրական քաղաքականությանը, այն հնդուական հասարակության մեջ որպես առաջատար հինդուական առաջնորդական կազմակերպություն, ունի մեծ նշանակություն։ Միաժամանակ նա համագործակցել է Վիշվա Հինդու Փարիշադ (ՎՀՓ) հինդուական կրոնական կազմակերպության հետ, որն ավելի բացահայտորեն ներգրավված է քաղաքականության մեջ և հինդուական ազգայնական կազմակերպությունների Սանգհ Փարիվարների մաս էր։ Այնուամենայնիվ ԱԲԱՓ-ը նաև բացահայտ քննադատել է ՎՀՓ-ին ավելորդ հակասություններ առաջ բերելու համար և հրաժարվել է հետևել ՎՀՓ-ի կողմից սահմանված օրակարգին[3][5]։
Ակհիլ Բհարատիյա Ակհարա Փարիշադը խրախուսել և աջակցել է այն շարժմանը, որը նպատակ ուներ Ռամ Ջանմաբհումի տաճարը կառուցել այն վայրում, որտեղ այժմ քանդված Բաբրի մզկիթն էր Այոդյայում։ Ենթադրվում է, որ այդ վայրը Վիշնուի ութերորդ և ամենահայտնի ավատարներից՝ Ռամի ծննդավայրն է։ 1989 թվականին «Նիրմոհի Ակհարան» դատական հայց է ներկայացրել այդ վայրի վերաբերյալ, իսկ 2010 թվականին նրանց հայցը բավարարվել է Ալլահաբադի բարձր դատարանի կողմից, որը Ակհարային հնարավորություն էր տալիս վերահսկել վայրի մեկ երրորդը։ ԱԲԱՊ-ը ողջունել է դատավճիռը՝ պնդելով, որ այն կանխելու է քաղաքական կուսակցությունների կողմից հարցի հետագա շահարկումը[2]։
Հայտնի է, որ նրանք սանկցիայի են ենթարկում յուրաքանչյուրին, ով չարաշահում է հինդուիզմը[6]։
2019 թվականի հունվարի դրությամբ կա 13 ճանաչված ակհար, ընդ որում Ջունա ակհարն ամենամեծն է[7]։ Այս ակհարներից յոթը հիմնել է Ադի Շանկարաչարյան։ Գոյություն ունեն ակհարի 3 տեսակ՝ Նիրվանի Անի ակհադա, Դիգամբար Անի Ակհադա և Նիրմալ Անի ակհադա[8]։
Այն ունի ամենամեծ թվով ակհադաները նաև Սադհու Սանտերի և Նագա Սադհուների համար։ Կան յոթ Նիրվանի Անի ակհադաներ[8]։
Այն հայտնի է նաև որպես Բայրաջի ակհադաս։ Նրանք Վաիշնավներ են ( Վիշնու Աստծո հետևորդներ)։ Քրիշնայի ճանաչման միջազգային կազմակերպությունը (Հարե Կրիշնաներ) գտնվում է այս ակհարայի ազդեցության տակ[11]։ Այն պարունակում է երեք ակհադա, դրանք են[8]։
Այն ունի երեք ակհադաներ, և դրանք հայտնի են որպես Ուդասին։ Դրանք են[8][9]․
{{cite book}}
: |edition=
has extra text (օգնություն)