Ակոֆա Էջինի անգլ.՝ Akofa Edjeani Asiedu | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1969[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Avatime-Vame, Վոլտա, Գանա[2] |
Կրթություն | Գանայի համալսարան[2], University of Media, Arts and Communication?[2] և Mawuli School? |
Քաղաքացիություն | Գանա |
Մասնագիտություն | դերասանուհի, ձեռնարկատեր և կինոպրոդյուսեր |
Ընտրանի | Divine Love?, For Better and For Worse?, Անիծյալները, Fools in Love?, Pieces of Me?, Holby City?, Children of the Mountain?, Life in Slow Motion?, Ազալի, Sidechic Gang?, Aloe Vera?, I Sing of a Well? և Dirty tears? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ակոֆա Էջինի (անգլ.՝ Akofa Edjeani, փետրվարի 20, 1969[1], Avatime-Vame, Վոլտա, Գանա[2]), գանացի կինոդերասանուհի, կինոռեժիսոր։ Նրա նկարահանած «Ո՛չ իմ աղջիկը» (Not My Daughter) ֆիլմը, որը պատմում է աղջիկների արտաքին սեռական օրգանները հատելու՝ աֆրիկյան որոշ ցեղերում թաքուն կամ բացահայտ գոյատևող սովորույթի մասին, 2008 թվականին նվաճել է Աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակը «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, իսկ «Երգում եմ ջրհորի մասին» (I Sing of a well) գեղարվեստական կինոնկարը, որտեղ նա հանդես է եկել որպես գլխավոր հերոսուհու դերակատար և պրոդյուսեր[4], շահել է երեք մրցանակ՝ 2010 թվականին արժանանալով նաև Աֆրիկյան կինոակադեմիայի ժյուրիի գլխավոր մրցանակին[4][5][6][7][8][9]։
Ակոֆան ծնվել է 1969 թվականի փետրվարի 20-ին, Գանայում[10]։ Ավարտել է Գանայի կատարողական արվեստների համալսարանը՝ արվեստի բակալավրի մասնագիտացմամբ և Գանայի ժուռնալիստիկայի ինստիտուտը՝ մարկետինգի, գովազդի և փիարի մագիստրոսի մասնագիտացմամբ (1995)[11][12]։
Դերասանական իր կարիերան սկսել է 1987 թվականին՝ դերակատարումներով հանդես գալով Annette և Jagger Pee հեռուստասերիալներում։ 1990-ական թվականներին գլխավոր հերոսուհու դերն է մարմնավորել Ultimate Paradise հեռուստասերիալում։ 2009 թվականին նրա անունն ընդգրկվել է «Էմմի» միջազգային մրցանակաբաշխության կիսաեզրափակիչ փուլի մասնակիցների ցանկում[4]։
Ակոֆան Գանայի մայրաքաղաք Աքրայում հայտնի Fali's Hot Pot ռեստորանի սեփականատերն է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակոֆա Էջինի» հոդվածին։ |
|