Ակցիա սովի դեմ

Ակցիա սովի դեմ, հիմնադրամ, միջազգային մարդասիրական կազմակերպություն, որը տեղծվել է 1979-ին Փարիզում։ Գործում է աշխարհի ավելի քան 40 երկրում։ 1994 թվականից սկսած՝ ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում։ 2007 թվականից մեկնարկել է «Սիսիանի գյուղական համայնքների ինքնաապահովման զարգացման ծրագրի» նոր փուլը, որի նպատակը տարածաշրջանի 20 գյուղական համայնքներում բնակչության աղքատության կրճատումն է, և միտված է կաթնարտադրության ոլորտի շուկայի զարգացմանը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։