Ահա (նաև ահ-ահ [1] ֆր.՝ ha-ha[2]- ից ), զբոսայգիների դիզայնում խրամի ձև է, որի մի կողմը ունի նեցուկային հենապատ և թաքնված է դիտորդի հայացքից։ Այն օգտագործվում է պարտեզում կամ այգում ֆիզիկական տարածությունը սահմանազատելու համար, առանց միջամտելու լանդշաֆտի արտաքին, տեսքի ձևավորմանը[3]։
Ահան միահյուսվում է չինական արգելապատնեշը բնության մեջ թաքցնելու լանդշաֆտի գաղափարների հետ, բայց Եվրոպայում նա ծագել է ավելի վաղ, քան եվրոպացիները ծանոթացել են չինական զբոսայգիների արվեստի հետ[4]։ Ահան Չարլզ Բրիջմենի դիզայնի առանձնահատուկ գիծն է, որին Հորաս Ուոլփոլը և Ուիլիամ Քենթը համարել են այս ոճի հիմնադիրը։
Ուոլփոլը սխալմամբ կարծում էր, որ պատնեշի անունը ծագել է մարդկանց զարմացական բացականչություններից, երբ գտնել են նման լուծմամբ արգելապատնեշ։ Նա չգիտեր, որ գյուտը նկարագրել է Դեզալիեր դ՛Արգենվիլը իր «Այգեգործության տեսությունն ու պրակտիկան» (ֆր.՝ La théorie et la pratique du jardinage, 1709) աշխատությունում, որը անգլերեն էր թարգմանել ճարտարապետ Ջոն Ջեյմսը 1712 թվականին։
Այոնի պեղումների ժամանակ 1964-1974 թվականներին Ռիչարդ Ռիսը հայտնաբերել է 18-րդ դարի ահա, որը նպատակ ուներ պաշտպանել աբբայության տարածքները անասուններց։ Դա բացառապես ֆունկցիոնալ կառույց էր, և ոչ մի գեղագիտական նպատակ չի հետապնդել[5]։