Ահաբեկչություն Քաբուլում | |
---|---|
Տեսակ | սպանդ և մահապարտ ահաբեկիչ |
Երկիր | Աֆղանստան |
Գրոհի վայր | Քաբուլ |
Տեղադրանք | Քաբուլ |
Գրոհի նպատակ | հազարացիներ |
Տարեթիվ | 2016 թվականի հուլիսի 23 |
Գրոհի միջոց | մահապարտ-ահաբեկիչ |
Զոհվածներ | 80+ |
Վիրավորներ | 207 |
Կազմակերպիչներ | ԻԼԻՊ |
2016 թվականի հուլիսի 23-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Դեխմազան հրապարակից ոչ հեռու տեղի ունեցավ կրկնակի ահաբեկչություն[1][2][3]։ Զոհվեց ավելի քան 80 մարդ, մոտ 200 վիրավորվեցին[2][4][5]։
TUTAP (Թուրքմենիստան-Ուզբեկստան-Տաջիկստան-Աֆղանստան-Պակիստան), դա բազմամիլիոնանոց ծրագիր է, որին աջակցում են Ասիական զարգացման բանկը և Համաշխարհային բանկը[6], նախագծի գլխավոր նպատակն է՝ դարձնել էլեկտրաէներգիան հասանելի Աֆղանստանում մարդկանց մեծամասնության համար[7]։
Աֆղանական հազարեյցիները ի նշան TUTAP նախագծին դեմ զայրույթի 2016 թվականի մայիսի 6-ին կազմակերպեցին ցույց, անվանելով այն «լուսավորյալ»՝ (արաբ․՝ جنبش روشنایی)։ Ցույցից հետո կազմակերպված բանակցությունները ցուցարարների ու կառավարության միջև, արդյունքի չբերեցին, 2016 թվականի հուլիսի 23-ին որոշում ընդունվեց կազմակերպել բողոքի երկրորդ ակցիան։
Հուլիսի 23-ի ցույցին մասնակցում էին հազարավոր խաղաղ բնակիչներ, ցույցերը սկսվեցին տեղական ժամանակով առավոտյան 7-ին Քաբուլից արևմուտք և պետք է ավարտվեր Դեհմազանգ հրապարակում, որտեղ իշխանությունները խոչընդոտեցին ցույցին, որպեսզի կանգնեցնեին ցուցարարներին, ովքեր ցանկանում էին հասնել մինչև աֆղանական նախագահական դղյակ[8]։
Ահաբեկչությունը տեղի ունեցավ ցույցից անմիջապես հետո[8]։
Հենց այդ օրը ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրեց Իսլամական պետությունը[2][5][8][9][10]։