Ահարոն Մակգրուդեր | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1974[1][2] (50 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մերիլենդի համալսարան և Oakland Mills High School? |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, կոմիքսների հեղինակ, կոմիքսների արտիստ և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ուշագրավ աշխատանքներ | The Boondocks? |
Պարգևներ | |
Aaron McGruder Վիքիպահեստում |
Ահարոն Մակգրուդեր (անգլ.՝ Aaron McGruder, մայիսի 29, 1974[1][2], Չիկագո), ամերիկացի ծաղրանկարիչ, առավել հայտնի է «Բունդքս» (անգլ.՝ The Boondocks, թարգմանաբար՝ առանձնաթաղեր, ետնախորշեր, 2х2 ռուսական հեռուսատաալիքով ցուցադրվող ռուսերեն անվանում՝ Գետտո) կատակերգական անիմացիոն մուլտսերիալով, որը Չիկագոյից վերադարձած երկու երիտասարդ աֆրոամերիկացի եղբայրների մասին է, ովքեր ապրում էին իրենց պապի հետ արվարձանում[3][4]։ Հյուին (անգլ.՝ Huey) և նրա փոքր եղբայր Ռայլին (անգլ.՝ Riley) երազում էին դառնալ գանգստեր։ Անիմացիոն շարքը ուսումնասիրում է աֆրոամերիկյան մշակույթի և ամերիկյան քաղաքականության խնդիրները[5][6]։
Ահարոն Մակգրուդերը ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքոմ։ Երբ Մակգրուդերի հայրը աշխատանքի է անցել Ազգային տրանսպորտային անվտանգության խորհրդում, նա 6 տարեկանում տեղափոխվել է Կոլումբիա, Մերիլենդ՝ ծնողների և եղբոր Դեդրիկոյի (անգլ.՝ Dedric) հետ։ Հաճախել է Իեզուիտսկի դպրոցը, այնուհետև ավարտել Օքլանդ Միլսի ավագ դպրոցը (անգլ.՝ Oakland Mills High School) և Մերիլենդի համալսարանը (անգլ.՝ University of Maryland): Դրանից հետո Մակգրուդերը ստացել է բարձրագույն կրթություն և ավարտել աֆրոամերիկյան ուսումնասիրությունների բաժինը։
Ահարոն Մակգրուդերի Boondocks մուլսերիալի դեբյուտը կայացել է 1997 թվականի վերջին ուսանողական The Diamondback թերթում, Ջենսոն Բլերի խմբագրությամբ (անգլ.՝ Jayson Blair)[7][8]: Այդ ժամանակ Մակգրուդերը աշխատում էր Կամպուսի համալսարանի Գրաֆիկական լաբորատորիայում (անգլ.՝ Presentation Graphics Lab)[9]: Նա աշխատել է նաև դիջեյ ուսանողական շահույթ չհետապնդող WMIC ռադիոյիSoul Controllers Mix Show հաղորդաշարում։
Ահարոն Մակգրուդերն այժմ ապրում է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) և շարունակում է աշխատել իր տարբեր կատակերգական (անգլ.՝ The Boondocks և անգլ.՝ Super Deluxe) նախագծերի վրա, բացի Սուպեր Ռամլեքս միքս (անգլ.՝ The Super Rumble Mix Show) շուից։ Նա նաև Ռեդժինալդ Հադլինի (անգլ.՝ Reginald Hudlin), 2004 թվականի կոմիքսի (անգլ.՝ Birth of a Nation A Comic Novel) համահեղինակ է, որը նկարված է նկարիչ և հրապարակախոս քաղաքական և մշակութային հարցերի բանախոս Քայլ Բեյքերի (անգլ.՝ Kyle Baker) կողմից։
{{cite web}}
: Text "Encyclopedia.com" ignored (օգնություն)
{{cite web}}
: Text "C-SPAN.org" ignored (օգնություն)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահարոն Մակգրուդեր» հոդվածին։ |
|