Ահմեդ Էսադ փաշա | |
---|---|
Ծնվել է | 1828 |
Ծննդավայր | Խիոս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1875 |
Մահվան վայր | Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Օսմանյան ռազմական քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Օսմանյան կայսրության մեծ վեզիր և Օսմանյան կայսրության մեծ վեզիր |
Երեխաներ | Celal Esat Arseven? |
Ահմեդ Էսադ փաշա (թուրքերեն՝ Ahmed Esad Paşa, 1828, Խիոս, Օսմանյան կայսրություն - 1875, Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), օսմանյան պետական գործիչ[1]։ Երկու անգամ եղել է Օսմանյան կայսրության մեծ վեզիր։
1863 թվականին նա հիմնադրել է «Դարյուշշաֆաքա» հասարակական կազմակերպությունը, որն զբաղվում էր կրթական ոլորտի խնդիրներով։
Մեհմեդ Էսադ փաշան ծնվել է 1828 թվականին, Խիոս կղզում։ Նա մուֆթի Սուլեյման-բեյի որդին էր և մյուշիր (մարշալ) Կազիմ (Ալպան) փաշայի եղբայրը։ Ծառայել է Փարիզում` Ֆրանսիայում Օսմանյան կայսրության դեսպանատանը։ Վերադառնալով հայրենիք` նա հիմնել է հասարակական կազմակերպություն, որն զբաղվում էր կրթության ոլորտի խնդիրների լուծմամբ։ Տղաների և աղջիկների, զինվորականների որբացած երեխաների համար Եվրոպայում հիմնված գիշերօթիկ դպրոցների օրինակով Ստամբուլում դպրոց է հիմնել։ Նա անձամբ վերահսկել է ուսումնական հաստատության շենքի շինարարությունը, ապագա աշակերտների ուսումնական ծրագրերն ու համազգեստը։
1873 թվականին նա նշանակվել է Կոնիայի գլխավոր նահանգապետ, որտեղ նա հաջողությամբ հաղթահարել է երկարատև երաշտի պատճառած ճգնաժամը։
Որպես երախտագիտություն նրա վաստակին` սուլթան Աբդուլ Ազիզը երկու անգամ նշանակել է նրան Մեծ վեզիր ( 1973 թվականի փետրվարի 15-ապրիլի 15, 1873 թվականի ապրիլի 26-օգոստոսի 26)։ Ընդհանուր առմամբ, նա այս պաշտոնը զբաղեցնում էր 6 ամիս։ 1875 թվականին ընդմիջումների ժամանակ եղել է Իզմիրի գեներալ-նահանգապետ։ Պաշտոնական այցով լինելով Դենիզլիում` թունավորվել է։ Նրա սուրճի բաժակի մեջ թույն է ավելացվել։ Հանցագործության համար մեղադրվել է սուրճը պատրաստող աֆրոթուրք խոհարար ստրուկը, որն անմիջապես կախաղան է հանվել։
Ահմեդ Էսադ փաշան թուրք նկարիչ և արվեստաբան Ջելյալ Էսադ Արսևենի հայրն է։